Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նայվածոց առարկան եղավ Սիրանույշ։ Հանդուրժեց անոր ուրախալից ձայնին՝ որ կարծես, իբր օձ կը սուլեր ականջին։ Թեև սակավաթիվ և կատարելապես ցուրտ ցամաք էին պատասխաններն առ Դարեհյան, հանդերձ այսու կը թվեր Սիրանույշի որ այդ նույն իսկ շատ էր, կը կարծեր Երվանդին իրավունքը բռնաբարել, և այդ գաղափարը բոլոր արյունը կեռացներ։ Բայց տիկին Հայնուռի համար նայվածքը զՍիրանույշ ինքզինքին բերելով՝ կը պարտավորեր կեղծ ժպտով մ՚յուր հոգվույն սևությունը ծածկել․ վայրիկ մի, նա սենեկեն դուրս կելներ, ու նոր ուժ կը քաղեր մարտիրոսի դերը շարունակելու համար։ Իսկ Պ․ Դարեհյան Սիրանույշին ներկայությունը վայելելով, ու անհագ աչերն անոր տեսքովն հրճվելով, վերահասու չէր ըլլար բնավ գեղանվույն ողորմելի վիճակին։ Անոր տխրությունը պարկեշտության զգացման կը վերագրեր, առիթ գտնալով նոր առաքինության վրա հիանալու։ Մեն մի մարդ իրեն ըստ յուր քմաց կը դատե, ուսկից կը հետևին աղետալի թյուրիմացություններ։

Տիկին Հայնուռ գրեթե շարունակ ակնդետ յուր դստեր, մերթ կը կասկածեր անոր կրած մարտիրոսութենեն, և մերթ կը հուսար թե ժամանակն անոր սրտին վերքը բուժելով՝ թույլ կուտար յուր զգացմանց տարբեր ուղղություն մ՚առնելու։ Եթե մարդս պատիր հույսերով չի սնանիր, ի՞նչպես արդյոք կրնար հանդուրժել իրաց դառնության։

Պ. Հայնուռի գալով՝ հարց երջանկագույնն էր, ու բոլոր դեմքն ուրախությամբ լուսավորված։ Երկու ժամ խոսակցութենե վերջ Պ. Դարեհյանի հետ, նշան մ՚ըրավ յուր կնոջը՝ զոր սա ըմբռնելով, աղջիկն առավ ու դուրս ելավ սենեկեն։ Դարեհյան աոանձին մնալով Պ. Հայնուռի հետ անմիջապես որոշում տվավ երկու շաբաթե հարսանիքը կատարելու և այս որոշումը փութացնելու համար էր որ հայրն ուզած էր զդուստր յուր հեռացնել, զի լավ կզգար թե փեսայացուն չպիտի համարձակվեր ամուսնական խնդրույն վրա խոսելու ի ներկայության օրիորդին։

Երկո՜ւ շաբաթ. անոնք անվերջանայի կը թվեին Պ. Դարեհյանի. և եթե յուր կամքեն միայն կախում ունենար ամեն կարգադրություն, երկրորդ օրն իսկ հարսանյաց հանդեսը կը