Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՄԱՅՏԱ



Տիկին Սիրա առ Մայտա

Մահը կորզեց քեզմե հայրդ, մայրդ և ամուսինդ, և վարվեցավ քեզի հետ չարաչար անգթությամբ, կ՚ըսես։

Մարդս ծնանելու է մարդկային փունջին կազմակերպությանը ծառայելու համար, և մեռնելու է յուր աճյունով բեղմնավորելու մահվան մեծատարած դաշտը։ Ծնունդ և մահ, ասոնք կենաց երկու բևեռներն են․ մին կ՚սկսի ինչ որ մյուսն կը վերջացնե, հանգետս կը ծառայենք անոնց նպատակին․ կենդանի թե մեռյալ՝ ընդհանուր ամբողջության մաս մ՚ենք։ Մահը կը հարվածե ըստ դիպվածո․ զարնվողն ո՛վ կուզե ըլլա, ի՜նչ փույթ իրեն։ Մարդս կը ծնանի, կաճի, կը մեռնի վերջապես տեղ բանալու նպատակով յուր հաջորդին․ եթե ինքը քանի մ՚արև ավելի տեսնե, առավելություն մի կը համարի զայդ անշուշտ։ Սակայն ի՜նչ փույթ է այդ մահվան որ կը ջանա յուր ավարը ստվարացնել միայն։ Դուն յուր ձեռանց ներքև էիր, յուր հարվածները վրադ տեղացուց ո՛չ թե դուն ըլլալուդ, այլ հոն գտնվելուդ պատճառավ։

Կ՚ըսես թե բախտն որ օրրանեդ ժպտեցավ քեզ, թշնամի դարձավ ի վերջո․ բայց ի՞նչ է բախտը եթե ոչ դեպքերու բնական ընթացքը։ Կենաց ահագին փունջը ծաղիկներե և փուշերե բաղկացյալ՝ կը քայքայի անընդհատ և կը վերակազմվի շարունակ․ նախ ծաղկունքն ինկան քու բաժնիդ և հետո փուշերն․ այս է պարզապես բոլոր եղելությունը։

Սիրեցյալքդ եկան, մեկնեցան, և դուն մնացիր, ի՜նչ զարմանք․

7