Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաղանդիս բեկոր մի կը նետե երեսիս վշտեբս կրկնապատկելով։ Ո՜վ դուք սիրեցյալ հոգիք, մահու կայանին մեջ հանդարտ ննջեցեք զի ճակատագրին անեծքը կենացս ընկերն է. ճակատագրին լուծեց ձեր վրեժը»։

Երվանդի աչերը շանթեր էին, ձայնր որոտում, երբ ոգեսպառ եղած այնչափ հուզմունքե հանդարտեցավ սակավ ինչ ու կը պատրաստվեր այդ տխուր վայրեն հեռանալու, Լեոնարտոյի մարմինը փոխադրել տալու և անոր որդվույն սոսկալի լուրն իմացնելու համար, ահա Վիրճինիոն որ հորն անսովոր բացակայությունը նկատելով մինչ գիշերը վրա կը հասներ, և կասկածելով թե՝ ըստ յուր սովորականին, աղջկանը գերեզմանին այցելության գնացած ըլլա, փութացած էր զինքը փնտրելու հայդ վայր։

Բայց անմիջապես որ Երվանդ կարողացավ նշմարել զՎիրճինիոն քանի մի քայլ հեռավորությամբ մթության մեջ, զայն յուր բազկաց մեջ առնելով «Վիրճինիո, գոչեց, քույր չունեիր և արդ ոչ ևս հայր ունիս, հիս եղբայր մ՚ունիս միայն, բայց եղբայր մի որ տանդ դուռը գոցեց, ավա՜ղ»։

Իտալացի երիտասարդը ճիչ մ՚արձակեց և ընթացավ դեպ այն կողմ զոր Երվանդ մատնանիշ կըներ, իբր թե ինքն իրավունք չունենար երկու գորովո նահատակաց մերձենալու։ Սիրաբեկ որդին հորը ցուրտ մարմինը գրկեց անհնարին ցավով, խոսեցավ անոր․ բայց Լեոնարտոն ամբողջ հոգին յուր սիրելի աղջկանը ձոնած էր։

Լուսինը նույն միջոցին ծառոց մեջեն երևալով ծերունվույն սպիտակահեր գլուխը լուսո ճաճանչով պսակեց։

Թողունք երկու երիտասարդաց թաղման հանդեսը կարդա գրելու տխուր պաշտոնը և վերադառնանք ի Պոլիս։

ԳԼՈԻԽ ԼԶ.

Նույն օրեն ի վեր որ Ժանեթ նախատանոք արտաքսվեցավ Սիրանուշեն, ատելության ոգին հինքն առավել ևս սաստկանալով պատրաստ էր ամեն միջոց գործածել յուր սև վրիժառությանն համար։ Ժանեթ՝ փառք Դարեհյանի, ճոխաբար կապրեր, յուր բարեկեցությանը մասնակցել տալով Ալֆոնս