Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Մայտա առ Տիկին Սիրա

Թո՛ղ վայրիկ մ՚որ ինքզինքս գտնամ, թո՛ղ որ սթափիմ. ո՜վ արդյոք կրնա աղետիցս չափը հաշվել։ Թաղեցի երջանիկ օրերս անցելույն գերեզմանին մեջ․ տխուր ներկան եմ արդ, որ ձեռքերուն մեջ կը բերե ցավն ու վհատությունը։ Ընդ վայր աչքերս կը գոցեմ․ կ՚զգամ ամեն ուրեք անոնց ցուրտ թարթումը, ընդ վայր կ՚ուզեմ փախուստ տալ իմ նսեմ բախտես, ո՜հ ամեն ուրեք անոր կը հանդիպիմ։




Տիկին Սիրա առ Մայտա

Ի՜նչ բանի կը ծառայե անընդհատ տրտունջդ․ ցավը հոգվույն թոքախտն է, կը պեղե զայն տակավ առ տակավ, և հուսկ հետո կոչնչացնե։ Անցելույն վրա լալով՝ հոգվույն ուժերը կը ցրվին փուճ տեղը․ ներկային ծառը տնկելը պտուղներն ապագային մեջ քաղելու համար, այնպիսի ընթացք մ՚արժանի է բանավոր էակի որ կը ճանաչե երկրիս վրա ունեցած կոչումը։ Կողբաս մեծություն մ՚որ ամուսնույդ փառաց վրա հիմնված էր․ կուլաս ստացվածքդ չեղած բանին համար՝ որմե իրավ է որ դու ևս մաս մ՚ունեիր։ Այնչափ անձիդ սեփականացուցած էիր ուրիշի աշխատության պտուղներն որ անոնց օրինավոր տիրուհին թվեցավ քեզ ըլլալ, և այսօր կ՚ողբաս այն կորուստն՝ իբր թե գանձերը ճակտիդ քրտամբ շահած ըլլայիր։ Հիշե որ երկարատև է միայն ինչ որ մեզմե կը բղխի, և ինչ որ մեզմով կ՚ապրի։ Պատիվ և հարգանք կ՚ուզե՞ս, դու անձամբ ստացիր զանոնք։ Մայր ես, ուստի ամուսին և մայր պատրաստելու պաշտոնն ունիս․ կիրթ է միտքդ և լյարդացած, գործածե՛ զայն ի պետս մարդկության։ Հարձակե՝ խավարին վրա որո ներքև կը ծածկվին սուտն ու անիրավությունը։ Չարադրուժք բարձրահոն կը կանգնին՝ մինչ ընկերությունը կորաքամակ կը քայլե։ Զինուց շաչյունը՝ հարստահարելոց աղաղակները կը խեղդե, ինչպես հարստահարողին զեղխությունքը և կողոպտվածին հեծկլտանքը։ Տերն ու գերին, հալածողն

13