Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջապես նշմարեց Ալֆոնսի գալուստը, փութաց զինքը դիմավորելու Երվանդի անակնկալ ներկայությունը իմացնելու համար։ Զինքն հորդորեց երիտասարդին ուշադրությունը գրավելու, նախանձը շարժելու, զինքը գրգռելու, կռվո առիթ հայթայթելու, զինքը վիրավորելու և այդ դյուրին էր քանի որ գաղղիացին զինյալ էր մինչդեռ անշուշտ մյուսը զուրկ էր ամեն զենքե։ Բայց միանգամայն կը խրատեր զհակառակորդը չմեռցնելու քանի որ կենդանի սիրահար մի առավել վտանգավոր կը հանդիսանա ամուսնո մ՚առջև քան մեռյալը։

Ալֆոնս ծափահարելով բախտին մատուցած շնորհքին՝ կը պատրաստվեր գործողությունն սկսելու առանո ժամանակի կորստյան։

ԳԼՈԻԽ Ծ.

Գաղղիացի սրիկան աոաջին անգամ մոտեցավ որմին որուն մոտ նստած էր Սիրանույշ Երվանդին հետ, և խոտերուն մեջեն այնպես քայլեց որ երկուքին ուշն արթնցնե առանց սակայն տեսնվելու․ այդ եղանակ մ՚էր կիրքերը շարժելու և մարտը գրգռելու։ Քիչ մ՚անցավ և ահա նույն քայլի ձայներ լսվեցան։ Երվանդ տեղեն ցայտեց երկրորդ անգամ ու որմին վրա նայելով տեսավ երկու փայլուն աչեր որ զիրենք կը լրտեսեին։

Սիրանույշ սոսկալի աղաղակ մ՚արձակեց զգաղղիացին ճանաչելով, իսկ Երվանդ նախատալից ու սպառնական խոսքեր արձակեց մարդուն դեմ։

Ալֆոնս իբր թե սրտմտելով այղ գրգռիչ խոսքերեն, որմեն վար նետվեցավ անմիջապես, ու դաշույն ի ձեռին Երվանդին վրա հարձակելով զինքը թեթև կերպիվ վիրավորեց թևեն, մինչդեռ Սիրանույշ զարհուրմամբ յուր սիրելվույն օգնություն կընթանար յուր փափուկ մարմնովր զայն պատսպարելով և բարձրաղաղակ զՄելքոն գոչելով։

Երվանդ զերիտասարդուհին հեռու կը մղեր հարձակողին ետևեն սուրալու համար։ Բայց Սիրանույշ նկատելով արյունը որ երիտասարդին բազկեն կը հոսեր գետնին վրա՝ հուսահատաբար գոչեց: