— Չեմ հասկնար խորհրդածելու եղանակդ։ Չգիտեմ ո՞ւր է ինձ աննպաստ կետը։ Լիրբ մարդ մի կը համարձակի զքեզ նախատելու. երբ քու արժանապատվությանդ պաշտպան կը կանգնիմ՝ կարծեմ թե ինքը շնորհապարտ ըլլալու է ինձ։
Հապճելով Մարիամ սենյակեն ներս մտնելով Դարեհյանի գալուստն իմացուց։
Դարեհյանի գալուստը խիստ շուտ հաջորդեց երկու երիտասարդաց կովյուն։ Երբ սպասավոր մի եկավ Մելքոնին իմացնելու թե իրենց տերն զտիկին կը հրավիրեր ծովեզերյա տունն երթալու, ապիրատ ծառան փոխանակ զայդ յուր տիրուհվույն իմացնելու փութաց ինքն անձամբ ներկայանալու յուր տիրոջ, կնոջ հիվանդության լուրը տալու համար անոր։
— Այս առավոտ լավ վիճակի մեջ թողուցի տիկինը, ի՞նչ է արդյոք հանկարծական հիվանդության պատճառը,— հարցուց Պ. Դարեհյան։
– Տեր իմ,— ըսավ Մելքոն,— անծանոթ երիտասարդ մի ներկայացեր է դռնապանին, և հայտնելով թե մեր տիկնոջ մերձակա ազզականն է, պնդեր է զինքը տեսնելու։ Տիկինը ծառին հովանվույն ներքև նստած էր, մինչ ես տաղավարին մեջ զբաղյալ էի։ Ձայն լսելով գլուխս վեր րրի և տեսա մարդ մի ղոր առաջին անգամ կը տեսնեի, և որուն հետ տիկինը ընտանությամբ կը խոսեր։ Եվրոպացի մի կարծեցի զինքը, և փութացի իրենց մոտենալու մեծ անհանգստություն մ՚զգալով, զի գիտեմ թե այդ ձեր կամաց հակառակ էր։ Կամաց կամաց մոտեցա անոնց, ականջ դրի, հայերեն կը խոսեին, ու տիկինը զինքն Երվանդ կանվաներ։ Սիրտս հանգստացավ վասնզի շուտ իմացա թե տիկին Զարուհիին եղբայրն է։
Տիկինը հանձնարարություն մ՚ըրած էր ինձ և փութացի զայն երթալ կատարել՝ պարտիզպանաց կրկին հսկողություն ընելու պարտքը թողլով բացակայությանս ժամանակ։
Տեր իմ, զարհուրեցա երբ տաղավարը վերադառնալով տեսա մեր տիկինը մարած Պ. Երվանդին բազկաց մեջ, ու զգեստներն արյամբ ներկված։ Կարծեցի թե այդ երիտասարդը