հարեց Դարեհյան։— Զգեստիդ վրայի կարմիր հետքերը լուռ վկաներն են իմ պատվույս կրած նախատանաց։
— Ընդhակառակն,— փութաց պատասխանել Երվանդ, որուն սրտմտյալ հոգին հրդեհ մ՚էր եղած.— այդ արյան կաթիլներն իբր ձեր պատվույն երաշխավորները կրնաք համարիլ:
— Դու, պարո՛ն, ի՞նչ իրավամբ հոս ես, ի՞նչ իրավամբ կինս կը պաշտպանես, և ի՞նչ իրավամբ լրբաբար հետս կը խոսիս։
Դո՛ւրս ելիր հոսկե անմիջապես։
Սիրանույշ բոլոր արժանապատվության զգացմամբը զորացած կը պատրաստվեր խոսելու, երբ Երվանդ զինքն ընդհատելով հպարտ ձևով մ՚ըսավ.
— Ես հոս կը գտնվիմ մեր տղայութենեն ի վեր հաստատված եղբայրական հարաբերությանց իրավամբ։ ԶՍիրանույշ պաշտպանեցի ոչ թե քու անունդ կրելուն՝ այլ քույրս ըլլալուն պատճառավ։ Եվ հետդ կը խոսիմ այն իրավամբ որ ամեն պատվակիր մարդ ունի խոսելու երբ զինքը գրգռեն։
— Չբավեր քեզ տանս մեջ անպատվություն մտցնելը և ահա կը համարձակի՞ս լրբորեն հետս խոսելու կեղծ եղբայրական իրավանցդ վրա վստահելով։ Դո՛ւրս ելիր շուտ հոսկե կըսեմ քեզ, — գոռաց Դարեհյան։
— Ես պիտի ելնեմ հոսկե, պարո՛ն, ոչ թե հրամանավդ այլ երբ ժամանակն հասած համարիմ։
Խնդիրը ծանր կերպարանք մի կառնուր երբ Սիրանույշ միջամտելով թախանձեց որ երկուքն ալ լռեն ու խոսքն իրեն թողուն։
Բայց Պ.Դարեհյան սաստիկ զայրանալով նախատալից անուններ կուտար յուր կնոջ՝ սպառնալով հորը տունը ղրկելու զինքը։ «Թեև չգիտեմ, կը շարահարեր, եթե հայրդ անգամ հանձն կառնու զքեզ ընդունելու հոմանիներուդ պատմությունը և գայթակղական մենամարտությունն իմանալեն վերջը:
— Վա՜յ քեզ, Դա՛րեհյան,— գոչեց Երվանդ, բուռն կրյուք,— վայ քեզ եթե այս մաքրության հրեշտակին անիրավես։ Եթե այլանդակ հայրը զինքը չընդունի, առաքինի մոր գոգը պատրաստ է Սիրանույշին համար. և եթե նույնիսկ այն