Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Տեսա զինքը. սիրո, գեղեցկության և բարության հրեշտակ մ՚է միշտ։

Զարուհվույն սիըտը հանդարտելով առավելն չհարցուց։

Երկուքը միատեղ վեր ելան, մինչ Հրանտ ընդ հառաջ կուգար յուը հյուրը դիմավորելու։ Իրարու ձեռք թոթվեցին, նստան մինչ Զարուհի կը փութար եղբորը ճաշը պատրաստելու։ Քիչ մի վերջը մաքուր սեղանի վրա համեղ ուտեստներ շարելով, երիտասարդուհին հրավիրեց եղբայրը սեղանին մոտենալու:

Երվանդ բնավ դժվարություն չըրավ այդ առաջարկն ընդունելու զի քանի մի ժամվան ուղևորությունը ախորժակը սաստիկ գրգռած էր։ Բազմեցավ ուրեմն սեղանին առջև, կերավ ախորժակավ՝ մինչդեո յուր քույրը կսպասավորեր իրեն այն նուրբ և եռանդուն եղանակավ զոր գորովը միակ կրնա ազդել, առանց աղախնույն ներելու այղ գողտրիկ պաշտոնեն մաս մ՚ունենալու:

Ճաշը լրացավ, սեղանը մերկվեցավ յուր կազդուրիչ ծանրութենեն, և անոր շուրջը մեր երեք անձինք նստելով՝ Զարուհին անհանգիստ հետաքրքրությամբ ըսավ.

— Եղբա՛յրս, հաղորդե մեզ այսօրվան տեսությանդ պարագաները։

ԳԼՈԻԽ ԿԱ.

Երվանդ պատմեց մանրամասնաբար Սիրանույշի ու անոր ամուսնույն վերաբերող բոլոր դեպքերը, և մինչև անգամ յուր տխուր նախազգացությունները գերեզմանատան առջև։

Զարուհին՝ հուզյալ բայց անխոս, կսպասեր որ ամուսինն յուր դատաստանն ընե այդ դեպքերուն վրայոք։

— Երվա՛նդ,— ըսավ Հրանտ, քիչ մի մտախոհելեն վերջը,— լսածես դատելով շատ կը վախենամ որ Սիրանույշի հետ տեսակցելու մեծ դժվարություններ ունենաս և նույնչափ կը վախնամ որ Դարեհյան խիստ միջոցաց դիմե կնոջ նկատմամբ։

— Ի՞նչ կըսես, Սիրանույշ չտեսնել ինձ համար պատուհաս մ՚է,— պատասխանեց Երվանդ։