Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տեսարանը։ Ի՞նչ բարոյականություն կը ծագի հոնկե, ի՞նչ օրինակ, և ի՞նչ հետևանք։

— Սակայն կը հուսա՞ս թե օտարական ոք հոր մի զգացումներն ունենա յուր կնոջ որդվոցը նկատմամբ։

— Կին մի, Հրա՛նտ, որ կը հաճի յուր հաճոյիցն համար որդվոցն ապագան զոհել անպիտան կրկնամուսնությամբ՝ այդ կինը մոր մի հանգամանքներե զուրկ է, մայր հրեշ մ՚է, և հրեշե մի ոչ երբեք բարիք կսպասվի որևէ վիճակի մեջ։ Իսկ այր մի, վստահ եղիր, ոչ այնչափ դյուրավ կստանձնե ամբողջ ընտանյաց մի հայրության պաշտոնը ի վնաս յուր շահուց և անդորրության։

— Շարունակե։

– Դիտավորությունս միայն քանի մի խոսք ըսել է ամուսնաթողության վրա. ուստի կեզրակացնեմ. ոչ ոք կուզե յուր ընտանեկան բույնը ցրվել եթե դժոխքի մի վերածված չէ այն։ Բայց երբ բանավոր պատճառներ կան ամուսնական կյանքն անկարելի ընելու համար, ինչո՞ւ համառիլ, պնդել անկարելվույն դեմ, մանավանդ երբ զավկի խնդիր ալ չկա, որով ամեն դժվարություն կանհետանա։ Տե՛ս Եվրոպիո զանազան քաղաքաց մեջ, մի՞թե ամուսնաթողությամբ բարքերն ավելի ապականյալ են։ Գուցե արձակվելու երկյուղը սանձ մ՚ալ ըլլա ամուսնական զեղծմանց դեմ։ Արդեն ամուսնությունները սակավաթիվ են, հետևապես կանայք մեծ շահ չեն ունենար իրենց գտած ամուսինը թողլու եթե բանավոր պատճառե դրդյալ չըլլան առ այդ։

— Բայց, Երվա՛նդ, դիտե որ ամեն կանոն, ամեն օրենք ժողովրդոց ու ճաշակաց համապատասխանելու է։ Հայերուն բարքերը համեմատաբար մաքուր են տակավին, և ընտանեկան կյանքը գոհացուցիչ. ինչո՞ւ ուրեմն դեղ փնտրել հիվանդության մեջ որ դեռ սպառնական դիրք մ՚առած չէ, ինչու՞ կուրորեն հետևիլ եվրոպացվոց։ Շատ բաներ օգտակար կըլլան այն ինչ պարագայի մեջ, վնասակար դառնալու համար ուրիշ առթիվ մի։ Եվ նույնն է ամուսնաթողության խնդիրն արդ մեզ նկատմամբ։

— Կը հասկնամ այդ խորհրդածություններդ երջանիկ մարդու մի համար։ Բայց հարցուր և Սիրանույշի, հարցուր