Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Որքա՜ն անհանդուրժելի է ամբարտավան անիրավին արդարության առջև խոնարհելու հարկը։ Երբ փոքր սրտի համար որևէ բարոյական հատուցումն նվաստություն ու անկումն է, ազնիվ հոգվո համար երջանկություն մ՚է ընդ հակառակն յուր սխալմունքը խոստովանելով արժանավոր հարգանք ընծայել ճշմարտության։

Այնչափ տարբեր խորհուրդներով և այլ և այլ կիրքերով գրավված էր Պ․ Դարեհյան Բերայեն մեկնելու ժամանակ, որ կամուրջն հասավ առանց զգալու։ Շոգենավ մտավ, անցավ Վոսփորի ջուրերուն վրայեն, հասավ յուր տունը, քիչ մի հանգչեցավ կնոջն ընդ փույթ այցելու տրամադրությամբ։

ԳԼՈԻԽ ՀԲ.

Մինչ Պ. Դարեհյան տանը մեջ սակավ ինչ կը հանգչեր, Մարիամ յուր տիրուհվույն առջև ծնրադրած կուլար բոլոր հոգվովը։

— Դու կը պնդես, Մա՛րիամ, թե երբեք զիս չես ամբաստանած։

— Ոչ, տիկի՛նդ իմ, քավ լիցի։

– Ուրեմն Մելքոն քու անվանդ ներքև զրպարտեց զիս։ Բայց ոտք ելիր, Մարիա՛մ։

— Տիկի՛ն, թողուցեք զիս այս դիրքին մեջ։

— Կը հրամայեմ քեզ վեր կանգնե՛։

— Աղջիկը կը համառեր նույն աղերսարկու դիրքին մեջ մնալու։

— Բայց դու չպատասխանեցիր իմ հարցմանս։

— Չգիտեմ, տիրուհի՛դ իմ, ի՛նչ ըսած է Մելքոն, և եթե հանցավոր է թե ոչ։ Սակայն դուք խնայեցեք իրեն, խոստացեք զինքը պատժոց չենթարկելու եթե նույնիսկ հանցավոր ըլլա։

— Ըսե՛, զավա՛կս, ի՞նչ պատճառ ունիս այդչափ կարեկցելու անոր։

Մարիամ այլագունելով լռեց։

— Խոսե՛, խոստովանե ճշմարտությունը, ես քու մայրդ