Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չտալու համար դարձյալ, սակայն խիստ ստեպ ակնարկներն դեպ անոր ուղղեց սքանչացման եղանակավ մի։ Զայդ ամենայն լավ նշմարեց տիկինն:

Այդ վիրավորյալ երիտասարդին անտարբեր ձևերը այնպես սիրելի ըրին զինքն հանկարծ բռնավոր գեղանվույն, որ ուզեց անպատճառ յուր լուծին ներքև պահել զայն։ Եվ հաջողելու համար ոչինչ խնայեց. բոլոր յուր զենքերը շարժեց ամբողջ գրավելու զորությունն ի մի կետ ամփոփեց, լեզվին նոր անուշություն, խոսքերուն նոր հրապույր տվավ, աչերուն կրկին անդիմադրելի հուր, շարժմանցը տարբեր նազելանք, վերջապես այնպես դյութեց, կաշկանդեց զխեղճ երիտասարդն որ սա անհնարին տրիփով այրիլն զգաց վերստին, իբր թե առաջին անգամի համար սիրած լիներ այդ կինն։

Երբ տիկին Աբգարյանի սիրտն այդ կողմանե վերջապես հանգստացավ, սկսավ ուրիշ երիտասարդաց ևս մաս մի շնորհել յուր ժպիտներեն, նայվածքներեն և հառաչանքներեն։ Այդ արվեստավորյալ արարածին համար բնավ դժվարություն չկար՝ ըոտ քմաց և կամ ըստ բերմանց պարագայից, փափուկ թե խիստ, տխուր թե ժպտուն երևալու։ Ուստի օրվան մնացորդ մասն անցավ ծառոց ներքև հանգչելով, աստ և անդ շրջելով, խոսելով, երգելով, մինչև որ հասավ վերջապես ժամն վերադարձի պատրաստություններն ընելու համար։

Արաքսիա ճնշող ծանրություն մի կզգար սրտին վրա նույն վայրկենեն որ հրապարակավ տիրուհիեն անգոսնեցավ: Յուր արժանապատվությունն ոտից կոխան եղած էր, և սակայն ինքն ոչ այլ ինչ կարող էր ընել եթե ոչ լռել, համբերել, և գուցե հանդիսականաց արգահատության առարկա լինիլ իբր անձ ողորմելի։ Յուր արյունը կեռար, գլուխը կայրեր, արժանապատվությունը բողոք կը բառնար․ կուզեր նույն պահուն թողուլ զամեն ինչ, հեռանալ, վերադառնալ ընտանյացր գոգը: Բայց հանկարծ անոնց թշվառ վիճակն աչացն առջև ներկայանալով՝ կը տեսներ անոնց զրկումներն, անոնց հուսահատելու ցուցիչ վիճակը, կը հիշեր մորն հակառակությունն աշխատելու սկզբան դեմ, կը մտածեր թե նոր ուժ պիտի տար այդ հակառակության, կը խորհեր յուր ստանձնած փրկարար պաշտոնին