Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ներսես զղջաց արդեն այդչափ եռանդյամբ խոսած լինելուն համար, ու հեռացավ ի հապճեպ թե՛ յուր հուզմունքը ծածկելու և թե՛ յուր մորվին ուշադրությունն յուր վրա չգրավելու մտոք․ զի նույն միջոցին տիկին Աբգարյան հյուրերովը կը շրջագայեր, և հառաջ քան անոր վերադարձին հարկ կը համարեր երիտասարդն յուր նախնի վայրն դառնալու՝ իբր թե հանգստյան պետքն արդարացնելու դիտավորությամբ։

Արաքսիա այնչափ հափշտակված էր լսածեն ու տեսածեն որ անկարող էր խորհելու և զգացմանցը շփոթությունն իմանալու։ Բայց հետզհետե ուշաբերելով՝ Ներսեսի մեն մի բառը կրկին ու կրկին անգամ հիշեց, երկրորդեց ինքնին, ամեն խոսքին ճիշտ նշանակությունն ուսումնասիրեց, և ամեն մեկը սրտին խորը կարգավ և անջնջելի կերպիվ դրոշմեց։ Յուր կրած արհարհանքը, ցավը, թափած արտասուքը, վերջապես զամեն դառն հիշատակ կորույս այդ վայրկենին անբացատրելի քաղցրության մեջ։ Յուր սիրտը կը գոչեր իրեն թե սիրված էր այդ ազնիվ, գեղեցիկ և խելացի երիտասարդեն։ Տարակուսանաց տեղ կը մնա՞ր արդյոք երբ նա այնչափ ազնվությամբ զինքը սլաշտպանած էր, ու նույն միջոցին դեռ այնչափ քաջալերած էր զաղայս զինքը սիրելու։ Հայտնի կը լիներ թե մանկանց միջոցով յուր զգացումներն ուզած էր հայտնել։

Մինչդեռ այդ հեշտալի տպավորության ներքև էր, ահա սև կասկածը յուր երանության լույսը մթագնեց։ Ո՞ գիտե, մտածեց վարժուհին, թե այդ երիտասարդին գեղեցիկ վարմունքն արգահատության զգացում չէ պարզապես։ Քիչ հառաջ ինքն համայն երանություն էր, և նույն պահուն կարծես ջղերը քարացան, սրտին բաբախումները դադրեցան, ու ինքն ալ արձանացավ սրտին սառույցներուն մեջ։ Բայց մեծ ճիգ մ՚ընելով այդ մահացուցիչ վիճակեն դուրս ելավ և գոչեց.

— Ո՜հ, կուզեմ վայելել այս հեշտագին վայրկյանը, կուզեմ հավատալ որ սիրված եմ, կուզեմ ապրիլ աննման կյանքով, րոպե մի հավիտենական ցավեր կրելու համար հետո։ Այո՛, կուզեմ հավատալ հալածելով ամեն տարակույս։

Ապա հափշտակության մի քանի վայրկյաններե վերջը մոտեցավ տղայոց որ քանի մի քայլ իրմե հեռու կը գտնվեին,