Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամենքը միատեղ փառաբանության ձայներ կարձակեին։ Ոչինչ այնքան հոգիները կը միացնե որչափ մեծ վտանգը․ և երբեք կյանքն այնչափ հեշտագին չերևար որչափ մահը խիստ մոտեն տեսնելեն վերջը։

Հորժամ տիկին Աբգարյան հանգեբձ ընտանյոքն հասավ յուր տունն արդեն գիշերը հառաջացած էր և Պ․ Աբգարյան անտանելի մտատանջությանց ենթարկված։ Փոթորիկը, խավարը, բոլոր սիրելյացը վտանգի մատնված լինելուն գաղափարը զինքը մահվան դուռը հասուցին։ Բայց երբ տեսավ յուր կինն հանդերձ զավակոքն, սիրտն անհնարին տագնապե ազատեցավ։

Հանդարտելեն անմիջապես վերջը՝ մարդս բնական բերմամբ կը փափագի կշտամբանոքն առ հեղինակն յուր չարչարանաց կրած տառապանացը վրեժն առնուլ։ Բայց այդ մխիթարությունն ներելի չէր Պ. Աբգարյանի, թեև մտադիր եղած էր մանավանդ զկինն հանդիմանել։ Անմիջապես որ տեսավ զնա՝ կորույս յուր քաջությունն և շատացավ յուր գոհունակությունն հայտնելու իրենց հաջող վերադարձին համար։

ԳԼՈԻԽ ԺԸ.

Նույն գիշերն Ներսեսի համար անհնարին եղած էր ննջելը, զի Արաքսիայի պատկերն աչացը ներկա էր անընդհատ։ Վերահասու եղավ վերջապես յուր սրտին բուն վիճակին, և զգաց թե բուռն սիրով կը սիրեր զկույսն շնորհալի։ Բայց ինչ որ կը տագնապեցներ զինքն յուր անորոշ վիճակն էր որուն կուզեր ընդ փույթ վերջ դնել։ Օրիորդին սիրտն ազա՞տ էր արդյոք, և եթե ազատ՝ փոխադարձ զգացմամր պիտի փոխարինե՞ր յուր սիրտը։ Այս այլ և այլ մտածությունքն գիշերվան մեծ մասը տառապեցուցին զինքը։ Եվ երբ վերջապես միտքն ու սիրտը հոգնած՝ թմրեցավ ու քնո մեջ քիչ մի հանդարտեցավ մեկ կամ երկու ժամ, հանկարծ սրտի բաբախմամբ արթնցավ և նկատելով թե արևն արդեն յուր շրջանն սկսած էր, անկողնեն ելավ, հագվեցավ փութով ու անմիջապես պարտեզ իջավ ուր վստահ էր գտնել զվարժուհին։