Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկինն առաջնորդեց օրիորդին, ու դստերը սենյակը տանելով զնա՝ ցույց տվավ արտասվալից աչոք զՎարդանույշ ոը անկողնո վրա տարածված էր այլակերպյալ դիմոք։

ԳԼՈԻԽ ԻԷ.

Արաքսիան անկեղծ ու խորունկ վշտակցությամբ մոտեցավ հիվանդին, ու ձեռքն անհուն արգահատությամբ սեղմելով՝ յուր չարչարանաց տեսակն հարցուց։

Տառապյալ աղջիկը շինծու պարագայից վերագրեց յուր նեղությունն, անհամբերությամբ սպասելով այն վայրկենին ուր մայրը սենեկեն դուրս ելնելով զինքն առանձին թողուր յուր մտերմին հետ։

Քանի մի վայրկյաններե վերջ՝ որք անվերջանալի թվեցան հիվանդին, վշտաբեկ մայրը սենեկեն դուրս ելավ, և հայնժամ Վարդանույշ աչերեն բոց արձակելով ու զարհուրելի եղանակավ մ՚ըսավ,

— Լո՛ւր ինձ, Արաքսիա՛ս, մահու կամ կենաց խնդիր կա ինձ համար։ Եթե կուզես որ ապրիմ, օգնե ինձ առանց հապաղման, եթե կը կամիս որ ինձ մատուցած նպաստդ ապարդյուն չի մնա․ զի կզգամ որ ոչ ևս կարող եմ տոկալ այն ցավոց որք հետևանք են իմ տաժանելի անձկությանցս։

— Վարդանո՛ւյշդ իմ սիրեցյալ,— գոչեց երիտասարդուհին հուզվելով,— գիտես որ պատրաստ եմ քեզ ծառայելու ամեն ժամանակ, բավական է որ խնդրածդ կարողութենես վեր չլինի։ Խոսե՛ շուտ ուրեմն։

— Լու՛ր ինձ, լո՛ւր ինձ, սիրելի՛ս,— ըսավ տառապյալն հեղձամաղձուկ ձայնիվ․— Սիսակ զիս մոռցավ, մեկ կողմ թողուց, և ես առանց անոր չեմ կարող ապրիլ։

Արաքսիա լավ կը ճանաչեր այդ լքման պատճառը, բայց ի՞նչպես կարող էր իմացնել խեղճ արարածին թե յուր սիրույն առարկան այլուր նվիրած էր յուր սիրտն։ Հետևապես ոչինչ խոսեցավ այդ նյութին վրայոք ու հարցուց միայն եթե պատճառ տվա՞ծ էր երիտասարդին իրեն դեմ նեղանալու։

— Ե՞ս,— պատասխանեց հեգն,— գիտությամբ հանցանք