Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե ամիս մի պայմանաժամ կը թողում Վարդանույշի որպեսզի հաջողի համոզելու զյուր ծնողք մեր ամուսնության մասին։ Հետ լրման տված պայմանաժամիս եթե վերջնական խոստումն չընդունիմ, ես ապահովապես կը հեռանամ օրիորդեն զի հոժարամիտ չեմ խաղալիք լինիլ երիտասարդուհյաց ձեռքը։ Դու ուրիշները կը հոգաս, Արաքսիա՛, միայն ինձ նկատմամբը անտարբեր ես, կը դիտեմ։

— Դու ուրիշի պետք չունիս, ավելորդ է զքեզ հոգալ։

— Անշուշտ, եթե օր մի սրտիս զոհը լինիմ՝ փույթ չէ քեզ այդ։

— Այդ կողմանե երկյուղ չեմ կրեր, վստահ եղիր, Սիսա՛կ։ Միայն թե ըսե ինձ եթե այցելությունդ կրնամ իմացնել օրիորդ Երանյանի։

— Եթե կուզես առավոտուն իսկ կերթամ կամ կես օրեն վերջը։

— Այդ անհնար է վասնզի ինքն անկողնո կը ծառայե։ Նախապատրաստելու է զնա, որով ես առավոտուն կերթամ և վաղվան համար այցելաթյունդ կիմացնեմ։

— Ուրեմն համաձայն ենք. ես վաղն անպատճառ կերթամ, բայց դու քու կողմանեդ պայմաններս մի՛ մոռնար։

— Լավ, լավ։

Եվ այս վերջին որոշման վրա Արաքսիա ոտք ելնելով ըսավ․

— Ժամանակն է որ մեկնիս արդ։

Եվ վերստին ճրագն առնելով առաջնորդեց նա երիտասարդին մինչև փողոցի դռան առջև, և ամեն արարողություն դուռ բանալու և գոցելու լրացնելեն վերջը, յուր սենյակը վերադարձավ սրտի անբացատրելի թեթևություն մ՚զգալով, զի կը մտածեր թե առանց վտանգի հաջողած էր կատարելու յուր հաշտարար պաշտոնը։

Արաքսիա գոհունակության կզգար աչացն առջև պատկերացնելով այն ուրախությունը զոր պիտի զգար յուր բարեկամուհին՝ իմանալով բանակցության հաջող ելքբ։ Բայց մյուս կողմանե ի սրտե կը ցավեր ճանաչելով Սիսակի հողդողդ բնավորությունը ինչպես և անոր շահախնդիր դիտավորությունները։ Սակայն ի՞նչ կրնար գործել սիրահորդ և բռնավոր