Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ կա անհնարին,— պատասխանեց կինը վերջին աստիճանի դառնությամբ։

— Ուրեմն ձեր սիրտը չէ այնքան գրավված որչափ կը հայտարարեիք. հետևապես մնացեք բարյավ, տիկին,— ըսավ, ոտք ելնելով ու մեկնելու պատրաստվելով։

Տիկին Աբգարյան այդ սպառնալյաց առջև յուր սրտին տկարությունն հաստատելով սիրահարին ձեռքը բռնեց փութով, ու քովը նստեցնելով զնա, ըսավ.

— Ես ոչինչ կը խնդրեմ ձեզմե, կը գոհանամ միայն զձեզ սիրելով։

— Լավ ուրեմն,— պատասխանեց երիտասարդն հաղթական ձևով։

Սիսակ նպատակին կը հասներ վերջապես։ Առանց ոչինչ խոստանալու յուր հարաբերությունք անփոփոխ կը մնային տիկնոջ հետ ցորչափ հարկավոր դատեր։ Յուր տրիփը կորուսած էր սաստկությունն, հետևապես ամենայն դյուրությամբ կրնար ջախջախել յուր հոդերը սիրուհվույն հետ ի պահանջել հարկին՝ այսինքն եթե ամուսնության խնդիրը կարգադրվեր: Իսկ եթե այդ կողմեն հույսերն ի դերև ելանեին՝ տիկնոջ հետ յուր հարաբերությունները շարունակելու արգելք չկար։

Երիտասարդն, իբր ճարտար ռազմագետ, լավ ըմբռնած էր թե կանանց հետ բռնավոր ու արհամարհոտ ձևերով շատ առավել հաջողելու հույս կա, քան թե հպատակությամբ ու արտասովոր սրտահուզությամբ։

Ուստի Սիսակի խիստ եղանակը տիկին Աբգարյանի նկատմամբ փոխանակ զայն իրմե հեռացնելու՝ ևս առավել ամրապնդեց անոր սրտին շղթաները։

ԳԼՈԻԽ ԼԶ.

Ներսես թողուց ուրեմն Վոսփորի ափունքն ի տար երկիր ուղևորելու համար, ու այդ հեռավորությամբ ուզեց արտաքսել ամեն հիշատակ սիրո, օտարանալ յուր անցելույն հետ, ինքն լինելե դադրիլ և ապա վերածնիլ:

Բայց խորհուրդ ընելը շատ առավել դյուրին է քան թե անոր