առանց պաշտոնի գտնվելու պարագային, և այդ նյութին վրա շուտով սահելով անցավ, և ուրախ եղավ երբ առանձին մնալով անձնվեր կույսն հարցուց իրեն եթե խոսքին հավատարիմ եղա՞ծ էր և գնացա՞ծ հայցելություն Վարդանույշի։
Արաքսիա անոնց ուրախառիթ տեսության մանրամասնություններն իմանալով, գոհունակության զգացում մ՚ունեցավ յուր դժբախտության մեջ. զի ազնիվ հոգիներն ոչ այնչափ ինքզինքնուն համար կապրին որչափ այլոց։
Բայց աղջիկը պահանջեց Սիսակեն որ յուր տեսությունները դադարեցնե տիկին Աբգարյանի հետ մինչև որ Երանյանց վերջնական որոշումն իմանար։
– Ես,– կըսեր նա,— խիղճ կընեմ քողարկել Վարդանույշեն քու մտերմական հարաբերություններդ այնպիսի ժամանակի մեջ ուր անոր ապագան պիտի վճռվի։ Հետևապես իմ լռությունս արդարացնելու համար պետք է որ վերջ տաս այցելությանցդ առ տիկին Աբգարյան, և մանավանդ կը պահանջեմ,– հարեց,– որ երդումն ընես բնավ այդ տիկնոջ հետ չտեսնվելու եթե երբեք բախտակից լինիս Երանյանց դստեր։
Սիսակ խոստացավ կատարել այդ օրինավոր պահանջումն եթե երբեք յուր ամուսնությունը կատարվեր։ Իսկ մինչև ի լրումն Վարդանույշի տրված մեկ ամսվան պայմանաժամին, յուր բացակայությունն արդարացնելու համար հայս տիկին Աբգարյանի՝ օգուտ քաղեց առթե մի որ շահաբեր լինելու կը խոստանար, ու մեկնեցավ փութով Պոլսեն ամսե մի վերջը վերադառնալու դիտավորությամբ։ Եվ ստիպողական հարկ մ՚առարկելով՝ հրաժեշտի նամակ մ՚ուղղեց առ տիկին Աբգարյան, որուն մեջ յուր հավատաբմությունն առ նա կը հայտներ, յուր վաղ վերադարձը, և յուր ցավն առանց զինքը տեսնելու մեկնելու պարտավորյալ լինելուն։
Այս ձևով եթե Սիսակ հաջողեց ամուսնանալու օրիորդ Երանյանի հետ, բաժանման սկզբնավորությունն ըրած կը լիներ․ իսկ եթե չհաջողեր խիստ բնական կերպիվ կը շարունակեր յուր այցելություններն տիկնոջ՝ առանց անոր որևէ կասկած մ՚ազդելու յուր ունեցած խորհրդոց վրայոք։