— Բայց չգիտեմ թե ի՛նչ դարձավ երբ Արաքսիա Երանյանց գնաց հաջորդ օրը. սա չափս գիտեմ որ երբ վարժուհին տունս եկավ, նվաղելով անկավ։
— Աստված պատիժը կուտար այդ անիծված աղջկան։
— Ես երբ առավոտուն սենեկես դուրս ելա, վարժուհին նվաղում են սթափած էր, որով զինքն անմիջապես տունես վանեցի։
— Տիկի՛նս, այս ի՞նչ բաներ են. խելքս գլխես գնաց։ Թողուցեք որ երթամ շուտ Երանյանց տունն ու ամեն բան իմացնեմ անոնց։
— Ես ընդհակառակն կը կարծեմ որ ծնողաց ոչինչ ըսելու ես, զի անոնք անտեղյակ են իրենց աղջկան սիրույն, և գուցե չարաչար վարվին անոր հետ և յուր անտանելի վիճակն առավել ևս ծանրացնեն։
— Իրավ ատանկ է, տիկի՛ն։
— Գիտցածներդ միայն Վարդանույշին հաղորդե։ Աղջիկը վերահասու լինելով սիրահարին ու բարեկամուհվույն խաբեության, հրաժեշտ կուտա անշուշտ պ. Սիսակին հետ ամուսնանալու խորհրդեն, և առանց տարաձայնության չարիքը կը խափանի։
Հավանեցավ Իսկուհին, նամանավանդ խիստ խոհեմ գտավ գործելու այդ եղանակը։
Տիկին Աբգարյան չէր ուզեր սակայն բացարձակ դեր խաղալով յուր անունը թշնամյացը բերանը մատնել. ուստի պահանջեց վարձկան կնոշմեն որ Երանյանց դստեր միայն հայտնե յուր անունն, այնու պայմանավ որ երիտասարդուհին յուր կողմանե նույն խորհրդապահությունը խոստանա։ Մանավանդ հասկցուց կնոջ որ եթե աղջիկը թույլբերանություն մ՚ըներ յուր մասին, ինքն՝ Իսկուհին, պիտի տուժեր զայդ, տանը մեջ ոչ ևս մուտք գտնելով։
Այդ սոսկալի սպառնալիք մ՚էր աղքատ կնոջ համար, զի մեծավ մասամբ տիկին Աբգարյանի շնորհիվ կապրեր նա. բայց Վարդանույշի արգահատական և ազնիվ զգացմանց վրա կատարելապես վստահ լինելով ապահովեց զտիկին՝ երիտասարդուհվույն խորհրդապահության մասին, և ապա փութաց