Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կը մտածեր, և նույն պահուն ոչինչ կը ներկայանար աչացն առջև իբրև խարիսխ փրկության։

Որչա՛՜փ հույս, որչա՜փ սեր փշրված էին մեկ վայրկենի մեջ։ Ներսես հանկարծ լքած կը զինքն. և ակնթարթի մեջ կորզած էին իրմե երկու հրեշտակները զորս ա՛յնքան սիրած էր։ Ինքն ըստ ամենայնի անմեղ էր, և անշուշտ իբր հանցավոր կը հանդիսանար թե՛ Ներսեսի և թե՛ փոքրիկ քույրերուն առջև։ Ո՜հ, կը ձայներ կույսն դառնագին, հա՞րկ էր ուրեմն երրյակ հոդեր սիրո կազմել, զանոնք մեկ օրվան մեջ կորսնցնելու համար։

Աղավնին մանավանդ մասնավոր հրապույր մ՚ուներ իրեն համար, զի սիրո այլ և այլ հիշատակներ կը զարթուցաներ յուր հիշողության մեջ։ Միթե անոր մաքուր ճակտին վրա յուր ձեռքը չէ՞ր միացուցած Ներսեսին հետ։ Միթե երիտասարդր չէ՞ր պատվիրած անոր սիրել զյուր վարժուհին բոլոր հոգվովը։ Չտեսնե՜լ իսկ տղայքն որոնց այնքան համակրած էր։ Սիրո քայքայումն հոգվո զորության քայքայումն նաև չի՞ նշանակեր արդյոք երբեմն։

Թռած երջանիկ օրերն յուր առշև կր ներկայանային, ու կույսին հոգին կեղեքելով կր կենդանացնեին։ Անցյալն առավել հեշտալի կը սահեր, յուր ներկան սպառնալից և սևադեմ կարձանանար հանդեպ իրեն։

Երբեք մարդս չէ վայելած յուր բարեբաստիկ ներկան զգալու ամբողջ կարողությամբը, զի կարծես երջանկությամբ արբշիռ՝ սիրտն ու միտքը զննելու, քննելու և ուսումնասիրելու հանգամանքը կը կորսնցնե։ Բայց երբ սուգն հաջորդե ուրախության, հայնժամ խուզարկու միտքը կսկսի զննել բոլոր մանրամասնությամբը մեն մի երանավետ զգացում որ սրտին խլրտում և բաբախում պատճառած էր, և գյուտեր ընել այնպիսի դեպքերու վրա որք անզգալի անցած էին երջանկության արագընթաց շրջանին մեջ։

Շվարած, վշտահար բայց ոչ վհատյալ, Արաքսիան երերածուփ էր կենաց ալեկոծության մեջ, երբ անձ մի որ մասնավոր կերպիվ կը գնահատեր զօրիորդն, կուգա իմացնել անոր թե պատվավոր հայազգի տիկին մի՝ յուր խանգարյալ առողշության պատճառավ՝ առ առավելն երեք ամիս ճամփորդելու