վիլ այլ եկո՛ւ տե՛ս որ սերը միշտ ամպերով շրջապատված է: Բայց որչափ անիրավ եմ գանգատելու առանց պատճաո մ՚ունենալու: Տիգրանա խոսքերը, ձևերը, աչքերը, ամենայն ինչ կը հայտնե յուր սիրտը նվիրած է ինձ, և թե ինքն իմ պաշտպանս է։ Դեռ անցյալներն երբ Հերիգան` ըստ յուր սովորության, վիճակիս անշքության ակնարկություն ըրավ, Տիգրան բարկացայտ աչոք անոր նայերով ըսավ թե «Կնոջ մի մեծագույն հարստությունն յուր առաքինությունն է»։ Հերիգան շրթունքները չարչարեց, նայվածք մ՚արձակելով ինձ որ չգիտեմ ինչու՞ զիս սարսափեցուց։ Սաստկապես մեծամիտ կին մ՚ըլլալով կուզե որ ամեն մարդ յուր առջին խոնարհի և պաշտե զինքն։ Երևակայե ուրեմն Տիգրանա խիստ խոսքերուն ըրած ազդեցությունն յուր վրա։ Կարծես թե այս կինը մասնավոր հաճույք կզգա զիս վշտացնելու. բայց ինչ՞ փույթ, Տիգրանա սերն ամենայն ինչ հանդուրժելի կընե ինձ, սիրվիլ իրմե, և սիրել զինքն արդյոք բավական չէ՞ արիացնելու համար զիս ընդդեմ ամենայն փոթորկաց որ կրնան ինձ սպառնալ:
Ուզեց ընծայել ինձ մեծագին գոհար մ՚իբրև առհավատչյա յուր հավատարմության. բայց ես մերժեցի զայն։ Սիրտը գոհարներուն ազնվագույնն է, որուն մոտ բոլոր ուրիշներն աղոտ փայլ մ՚ունին․ հետևապես զայն առանձնացնելով կրնանք անոր շքեղությունն անվտանգ պահել։
Կյանքը տխուր ածու մ՚է որ կը զվարթանա երբեմն նարմենազան և գեղապաճույճ ծազկանց երամով. երբ հանդիպիս անոնց՝ վայելե զանոնք առանց հիշելու թե պիտի թարշամին ձեռացդ մեջ, զի կատարյալ երջանկության րոպե մի հավիտենականություն կարժե։ Տիգրան կը սիրե զքեզ, ավելի ի՞նչ կուզես ուրեմն. ինչո՞ւ թույլ կուտաս որ կասկածներ ծնանին ընդ մեջ սրտիդ և անոր. վայելե՛ ներկան՝ անփույթ ապագայիդ վրա. ապագային գիրքը կարդալ փորձելն ոչ այլ ինչ է
43