տաբատ այլևս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ. Վառոդյանի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր։ Օր. Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները,— բայց էլ ո՛վ էր օր. Սւսթոյին, այդ «ծամը կտրած լրբին», կարևորություն տվողը։ Մաղութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ։ Կանգնած էր նաիրյան այդ քաղաքի ու իսկական, այո համարյա թե մարմնացած Նաիրիի, այսպես կոչված, «գրավված» վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կուփտեի և Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Գերագույն Ատյանի անդամ— և այլն, և այլն, և այլն,— և նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի նաիրյանն էր ու հավիտենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր ՜Նաիրին...
Շատ ջրեր էին հոսել նաիրյան այդ քաղաքի և ընդհանրապես Նաիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու Նաիրիից, և ամենանշանավորն ու կարևորն այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաև բանակները Նաիրիից ու այդ քաղաքից, և Նաիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նաիրցիներին, երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ մարմնավորվել էր կարծես երկիրը Նաիրի։ Հավաքել էր «Ընկերությունը» և գրավված վայրերն էր ուղարկել բաղում ու անհամար նաիրյան ռազմիկներ, դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, նաիրյան կարծր ոգին, գրավել էր շեներ ու քաղաքներ, բռնել էր Բերդը։ Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին նաիրյան դարձած Առաքելոց եկեղեցում նաիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանան—Խաչագողը, ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ Բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վառոդյանը։ Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին նաիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անսանիչը, դպրոցի (այսինքն ռեալականի) տեսուչը, իսկ Գեներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար Սիմոնը— Կլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը և շատ ու շատ ուրիշ պատկառելի նաիրցիներ դարձել էին Քաղաքային Խորհրդի անդամներ։ Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արւււթի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզալի մեյդա՜ -147–