Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղ խոթելով ջուր էին պղտորում, որ ձուկ որսան։ Եվ դա, հասկանո՜՛ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես և հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը)— և այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած նաիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նաիրի էր հայտարարել նաիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը,— այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նաիրյան՛ ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն երկիր Նաիրին պսւշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նաիրյան իշխանությունը,— երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,— այդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում և խոսում էին հաշտության մասին, ո՞ւմ հետ.֊ հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,— ինչպես ասում էր Մազութի Համոն,— որպեսզի նա հավիտենապես վ1չեր իր շունչը, 1ւ նա, իհարկե, կվւչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ...— (1'ւշ, շատ ուշ գլխի ընկան (և դեռ հարց է՝ գլխի կնկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) և ուշ, շա՛տ ուշ հարկ եղած խստազույն միջոցներին դիմեցին հիշյալ ւրբերի վերաբերմամբ նաիրյան իշխանավորները,— բայց թե ի՞նչ կարող էին անել այլևս նրանք, երբ արդեն մեր Նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նաիրյան այդ քաղաքը, և Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա...

  Մենք արդեն անցնում ենք նաիրյան այդ քաղաքի և սույն այդ պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը,— և մի սուր, անողոք, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը, ձեռքս կրկին սկսում է դողալ, և գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներևույթ մի հողմ... Սև, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցողդ, և չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր - 150–