Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բառը ոչ թե գոյական է, այլ— եթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել— «մազութի համոյական»... Ծրևւսկւսյում եմ, թե ինչպե՜ս պիտի ծիծաղի Մանուկ Աբեդյսւնը, երբ իմ այս քերականական նոր տերմինս կարդա, ոչ, չպիտի՛ ծիծաղի, բարկանա* պիտի նա, եթե այս տերմինս կարդա, բայց մենք չենք բարկանա նրա վրա, որովհետև մեր գործը չէ քերականությունը, և իր, Մանուկ Աբեդյանի անփութության շնորհիվ է, որ ինձ պես համբակները զբաղվում են քերականությամբ։— Մյուս կողմից, կարծում ենք, որ մեղ վրա ևս բարկանալու այնքան էլ հիմք չպիտի ունենա նա, քանի որ մեր, համբակիս, կարծիքով՝ «Նաիրին», իբր քերականության ենթակա մի հանգամանք, այսինքն իբր բառ գոյություն ունենալուց առաջ՝ վաղուց արդեն գոյություն է ունեցել մի շարք ավելի քան պատկառելի մարդկանց մեջ (կարդա սույն վեպս), որպեււ ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նման դեպքերում, ինչպես գիտեք, քիչ գործ ունի անելու լեզվագիտությունը, այստեղ, կարծում ենք, արդեն բժիշկ է հարկավոր, անդամահատական աքցան կւսմ լանցետ և ոչ թե քերականություն... Թող ներեն ինձ բժիշկները, եթե գտնեն, որ չի կարելի ուղեղային մորմոքը ու սրտի հիվանդությունը հանել մարդկանց միջից աքցանների ու լսւնցետների օգնությամբ.— բժիշկ չենք մենք, ընթերցող, և ոչ էլ, դժբախտաբար, կենդանի է սույն այս վեպիս մեջ քանիցս հիշատակված դոխտուր Արշակը, որ նրանից կարծիք հարցնենք։— Բայց ի՛նչ էլ լիներ դոխտուր Արշսւկի կարծիքը՝ մի բան պարղ է մեղ համար, և այդ պարղ բանն այն է, որ վաղուց արդեն պատմությունը, այդ, կարծում ենք, ավելի հանճարեղ բժիշկը, քան դոխտուր Արշակը,— պրակտիկայում կիրառել է վերոհիշյալ միջոցը և չենք կարծում, որ պատմության այդ փորձերն ապարդյուն են անցել, արյուն, ճիշտ է, շատ է հոսել, սակայն կենդանի մնացածներից շատերն արդեն ազատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից և այսօր իրենց երկիրն են շինում— մի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կա– րիք չկւս դիմելու ոչ մի Մանուկ Աբեդյանի, որովհետև այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ալքեր գործ ունեն հոդի ու աշխատանքի հետ և ոչ թե այն հռչակավոր, մենք կասեինք՝ «նսփրոմազու– թիհամոյական» գարու, որ, ըստ նաիրյան անեկդոտի՝ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում...

   Ահա և բոլորը։