Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առևտրի մասին.—«Է, էրթա՛մ»,—ասաց, ապա, առանց ընկերոջը նայելու, Մեռելի Ենոքը: — Եվ շուռ եկավ անսպասելի կերպով. խոշորագույն քայլերով վերադարձավ քաղաք:

Հաջորդ օրվանից, փոքրիկ սեղանի դեմը կանգնած, հաց ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում Մեռելի Ենոքը, իսկ մի շաբաթ անց այլևս չէին վախենում, նրա խանութի առաջով անցնելիս, քաղաքի երեխաները. Մեռելի Ենոքը լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործությունը զբաղված էր այժմ «ձեռքի առուտուրով»:

Ահա՛ թե ինչ փոփոխություններ էին արդեն տեղի ունեցել մի-երկու ամսվա ընթացքում, քաղաքի կյանքում,— իսկ ընկ. Վառոդյանը դեռ սպասում էր, հիմարը, որ «Կենտրոնը» տեղեկացնի իրեն ինչ-որ խորհրդավոր որոշումների մասին, որից հետո միայն, ընկ. Վառոդյանի կարծիքով, պիտի տեղի ունենային որոշ փոփոխություններ...

Եվ ահա... հիշում եմ, ինչպես օրս, սիրելի ընթերցող.—նորի՛ց, նորի՛ց, ամեն ինչի սկզբում, ամեն ինչ սկսողը, ամեն հասարակական քիչ թե շատ աչքի ընկնող երևույթի մասին առաջին շեփորողը —նա ի՛նքն էր, Համո Համբարձումովիչ—Մազութի Համոն էր նաիրյան այդ քաղաքում: Եվ այս անգամ էլ էլի նա՛ էր, էլի նա ինքը, քաղաքի ամենաազդեցիկ մարդը, «Լույսի» կառավարիչը և «Ընկերության» տեղական կոմիտեի նախագահը —Մազութի Համոն: Իհարկե, «Ընկերության» ազդեցիկ անդամ լինելուն էր հարկավոր վերագրել այն հանգամանքը, որ Մազութի Համոն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ իմանում էր ժամանակին և ժամանակին էլ հայտնում էր, ում որ հարկն էր, ում որ հարկավոր էր հայտնել: Բայց այս դեպքում հարկավոր էր հայտնել ի լուր բոլորի. «Հայտնի՛ր բոլորին»,—այսպես էր գրված, ասում էր ընկ. Վառոդյանը, այն գրության վրա, որ ստացվել էր, ավելի ճիշտ կլիներ ասել՝ որ ստացել էին «Կենտրոնից»: Ընկ. Վառոդյանը իր սեփական աչքերով տեսել էր այդ գրությունը Մազութի Համոյի գրասենյակում, Համո Համբարձումովիչն ինքն էր ցույց տվել այդ հետաքրքիր գրությունը ընկ. Վառոդյանին: Ընկ. Վառոդյանն էլ, չգիտենք թե ինչու, հարկ էր համարել հայտնել ամենից առաջ պ. Մարուքեին —բայց ոչ թե «Կենտրոնից» ստացած այդ գրության, այլ այն «ըղձալի տեղեկության» մասին. որ բերել էր գրությունը: Պ. Մարուքեն այնքան էլ չէր սիրում ընկ. Վառոդյանին, այդ, ինչպես արտահայտվում էր նա —«նաիրցի վարժապետին», որի