Էջ:Երկիր հիշատակաց.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս գիշեր սակայն՝ այս պզտիկ բաները ամբողջ իմ հարստությունս են ու սրտիս սնունդը։ Արտե արտ թափառելով՝ ես կհավաքեմ այս մոռցված հասկերը և իմ տխրությանս մեջ,միայն դուն ես, որ ընկեր ես ինձ, ամենեն շատ սիրելի մեկը, որուն բեղուն ու մաքուր կոնքերեն ես ծնա և որ կմոռցնես ինձ, քանի մը վայրկյանի համար, որ տակավին ես ո՛չ ոքի համար հաջողեցա ըլլալ շատ սիրելի մեկը և ո՛չ ալ շատ սիրելի ոևէ մեկը, քեզմե հետո…Հիմա ո՛չ մեկ անփոխարինելի բան կա կյանքիս մեջ, ո՛չ մեկ բան, որմե բաժնվիլը դժնդակ ըլլար, անկարելի։ Գեթ այդպես թվեր։ Ու ասիկա ողբերգական է։ Ու մտածել, որ հակառակ ամբողջ ժուժկալությանս անկարելի է չդործածել այս բառը, որ ամբողջ պայմանադրական բովանդակության հա֊ կառակ կպարունակե իմ ամբողջ թշվառությունս… Ո՞ւր վերջացնել գիշերը, որո՞ւ հետ երթալ և ո՞ւր հանգիլ։Ի՞նչ հետապնդել և կամ ո՞ւր փնտրել քեզ, որո՞ւ վրա նշմարել աղոտ հետք մը քեզմե, հեռավոր նշույլ մը աչքերեդ, օ՜, շատ սիրելի մեկը, մա՜յր իմ… Ուրիշներ պիտի կարծեն թե բառեր են այս բոլորը։ Բառ դո՛ւն ալ, շատ սիրելի մեկը…Սակայն միայն մենք գիտենք, մենք՝ որ օրն ի բուն կապրինք բառերուն հետ անոնց մեջ, չարագործ զորությունը։ Թույնի պես զորավոր ու թույնի պես ամոքիչ և վնասակար, ես հիմա մարդ մըն եմ սակայն, որ Մեծ Պոնտացիին պես պաշտպանված է բոլո՛ր թույներուն դեմ ու դատապարտված այս անել, այս տարապարհակ խավարին։ Ինչո՞ւ համար այսպես մարդ մը եղա: Սպիտակ աջ մը չկա, որ զիս ազատ ափ հանե։ Եվ անշուշտ դուն չես հանցավորը, դո՚ւն որ զիս արյունովդ սնուցիր ու ընծայեցիր կյանքին, օ՜, շատ սիրելի մեկը, տարլինկ մայն *…

  • Իմ սիրելի (անգլ.)

334