Էջ:Երկիր հիշատակաց.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու խոնավ քաղաքին մեջ, այս խորթ ու խեղդող միջավայրին մեջ, հոգիս այնպես կմսի։

Ուրեմն, կգրեք ինծի։ Ինչ փույթ թե ուշ կպատասխանեմ, ի՜նչ փույթ թե կհոգնիմ երկար գրելե, մի՞թե անհրաժեշտ է ձեզի համար շոշափելի փաստեր ունենալ, որպեսզի համոզվիք անվերապահ բարեկամությանս, որպեսզի համոզվիք, թե զիս կհուզե ձեր անկեղծ ու խանդավառ երիտասարդությունը։ Երբ իմ ձառերուս և ծաղիկներուս վերադառնամ, երբ ապաստանիմ իմ մայրիներուս բարության՝ պիտի տեսնեք թե որքան երկար պիտի գրեմ ձեզի։ Ուրեմն ցգրություն։

Բարեկամական զգացումներով՝

Աստղիկ

Գ


Չի հոգնիլ, մեր սրտերը պահել միշտ

արթուն, մի՜շտ ջերմ, ըլլա՜լ համբերատար,
բարյացակամ, հսկե՜լ փոքրիկ ծաղիկին
առջև որ կբացվի և սրտին, որ

կծլի, մի՛շտ հուսալ, սիրե՜լ միշտ...

Հ. Ամիել

Կհամառիք զիս լար ու վտանգավոր տղա մը կոչել, մինչդեռ այնքան լավ գիտեք թե հեզ եմ ծաղիկի մը պես, որ ծարավ է գուրգուրանքի։ Ինչ փույթ ձեր բառերուն խստությունը, ինչ փույթ ձեր տողերուն ետևեն՝ ձեր աչքերը, որ կնային վրաս լրջությամբ, երբ վստահ եմ, որ ձեր հոգին կընդուեի զիս, երբ ձեր սիրտը կպատասխանե այնքան բարությամբ ու քնքշությամբ, այնքան քրոջական սիրով, «քաղցր ու հեռավոր բարեկամությանս»։ Շնորհակալ եմ, շա՜տ, ձեր անուշ բառերուն համար, ձեր սիրալիր զգացումներուն համար, որ հակառակ ձեր հանդիմանություններուն՝ պզտիկ ու տաք ճառագայթներու պես դուրս կցատկեն ձեր տողերեն։ Մեր առօրյան այնքան աղքատ է սիրով։ Մեր ժամերը այնպես ծանր են ու անհանդուրժելի։ Օրվան աղմուկը այնքան անհարազատ