Էջ:Երկիր հիշատակաց.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչո՞ւ, չեմ գիտեր։ Ա՜հ, կտեսնեք՝ գեղեցիկ չեմ անձովս։ Ձեռքերս ավելի վւսրժ են աշխատանքի, հող վարելու, տառա- պելու, քան թե այս անիծյալ գրիչին, որ մատներուս մեջ ունիմ և որ ճակատագիրս, երջանկությունս և տառապանքս է միան- գամայն։ Գիտե՞ք, որ ծնած եմ գյուղաքաղաքի մը մեջ, ազնը֊ վական, նուրբ, քաղքենի ու կրթված, շատ կրթված հորմե մը ու մոր մը արգանդեն, որ բարի էր և բեղուն։ Մայրս՝ սպիտակ, նվիրված և բարի աղջիկ մըն էր, Աստղի՛կ, բայց ես մեծցած եմ փողոցին մեջ, կատեմ քաղքենիները, հաստ մատներ ունիմ և ո՜վ հեգնանք, կատեմ սենյակի ու գրքի մարդիկը։ Ծնած եմ փետրվարի ցուրտ, դժնի գիշեր մը, երբ դուրսը պարտեզին վրա ձյունը կնստեր։ Մայրս կըսեր, որ ատիկա պատահեցավ, երբ ախոռապանը, առավոտյան, մեր եղներուն և ձիերուն մսուրը կլեցներ։ Ա՜հ, ճակատագրական ու զարմանալի օր։ Ու վերջապես ինչո՞ւ չըսել, որ առաջին անգամն է, որ կնոջ մը այսպես խենթ, այսպես վտանգավոր բաներ կգրեմ։

Երկար, երկար գրեցի։ Եթե այսքան քաջություն ունենայի նաև իմ առօրյա աշխատանքներուս մեջ։ Եթե բոլո՛ր աշխա- տանքներս կարենայի լրացնել այսքան խանդաղատանքով, սիրով, առանց հոգնության։ Եթե ասոր մեկ տասներորդը գրեի ընկերներուս։ Ուշ է ալ, բայց ես քուն չունիմ։ Ձեր հիշատա֊ կին հետ մինակ եմ այս գիշեր, գլուխ գլուխի, ձեր ներկայու֊ թյամբը հարուստ, աշխատելով հիշել ձեր դեմքին ամենե՛ն փոքրիկ մանրամասնությունները, խավարին մեջեն, աշխա֊ տելով ծպտիլ ձեզի, ձեր աղվոր ու մեծ աչքերուն, Աստղի՛կ։

Ցգրություն ու թույլ տվեք համբուրել ձեր աղվոր, ձեր տաք ձեռքերը։ Թույլ տվեք բարեկամաբար սեղմել զանոնք։ Սիրով՝ Վահագն

ՊԱՏԱՍԽԱՆԸ

Սիրելի՛ և չա՛ր Վահագն։ Վերջին երկու նամակներեդ ի վեր այնքա՜ն ընտանի, մո֊ տիկ ու հարազատ ես ինծի, այնքա՜ն չարաճճի, անվտանգ ու պզտիկ կթվիս, այնքա՜ն ներկա ես հոս, ամե՛ն օր ու ամե՛ն

76