Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օտյանը վերադարձել է Պոլիս՝ շարունակել գրողի և լրագրողի իր գործը։ Այստեղ է, որ նա ծանոթացել և մտերմացել է Ալ. Շիրվանզադեի և Հովհ. Թումանյանի հետ։ 1922-ից 1924-ը եղել է Բուխարեստում։ Այստեղ է գրել և հրապարակել իր եռագրության երրորդ մասը՝ «Ընկեր Փանջունի տարագրության մեջ»։ 1924-ին եղել է Տրիպոլիում (Լիբանան), 1923-ին՝ Կահիրեում, որ և կնքել է իր մահկանացուն 1926-ի հոկտեմբերի 3-ին։ Թաղվել է Կահիրեի Մարմինա ազգային գերեզմանատանը։ Վեց տարի անց նրա շիրիմի կողքին թաղվել է մեծն Սիրանույշը։ Դերասանուհու շիրիմին դրվել է նրա կիսանդրին։ Օտյանի ուղղահայաց շիրմաքարի վրա նրա բարձրաքանդակն է՝ մեղմ ժպիտը դեմքին։ Եվ այդ մեղմաժպիտ և մեղմաբարո մարդը եղել է ազգային փուչ գործիչների, կեղծ հւսյրենասերների, երկերեսանի հեղափոխականների, դրամաշորթ մեծատունների սարսափը։ Նրանց աչքին անհաճո լինելը երգիծաբանի գաղափարական դիրքորոշումն էր և ծրագիրը. «Դժբախտաբար, հրապարակագրական կյանքիս մեջ երբեք հաճելի ըլլալու մտադրությամբ չեմ տոչորած,— գրել է Օտյանը,— ընդհակաոակը, ինձի նպատակ ըրած եմ միշտ... անհաճո ըլլալ։ Անհաճո ըլլալ կրոնքի ու բարոյականի, այդ երկու մեծ կեղծիքներու կեղծավորներուն։ Անհաճո ըլլալ օճառի պղպճակներե շինված համբավներու, գողությամբ պարկեշտացած ազնվաշուքներու, բոզությամթ կուսացած պատիվներու, ունայնության վրա կառուցված արժեքներու։ Անհաճո ըլլալ մանավանդ իր խոզի գարշ պարարտության մեջ հոխորտաբար հղփացող աղտոտ մենծ աղաներու, որոնց համար նույնիսկ շատ ազնիվ, շատ թարձր, շատ մաքուր զենք մը կը համարեմ գրիչը և զորոնք պիտի ուզեի հալածել աղբանոցի... ցախավելով մը»։ Օտյանն այս շարքում կարող էր դնել հեղափոխության մակաբույծներին, կեղծ հեղափոխականներին, բայց ոչ հեղափոխությունն ու հեղափոխականներին առհասարակ, այլապես նա չէր ոգևորվի 1905 թ. ռուսական առաշին հեղափոխությամբ և չէր գրի. «1905 տարին լի է հուսալից ու արգասավոր հղություններով... Այն օրն որ ռուս ժողովուրդը կխորտակե իհր շղթաները, հայությունն ալ նոր վերածնությամբ մը պիտի ոգևորի»։ Այսպես կարող էր մտածել հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանի հետևորդը միայն։ Եվ որքան էլ բարդ ու հակասական եղավ պատմության հետագա ընթացքը՝ ոչինչ չփոխվեց նշանավոր գրողի դեմոկրատական աշխարհայացքի և քաղաքական կողմնորոշման մեջ։ Նա եղավ խորհրդային Հայաստանի հավատարիմ պաշտպանը։ Երբ 1921-ին Հովհաննես Թումանյանը, իբրև Հայաստանի Օգնության կոմիտեի նախագահ, մեկնեց

13