Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ Օտյանի եռագրության այս հրատարակությունը պետք է գնահատել իբրև անցյալի քարացած պատկերացումներին հրաժեշտ տալու, արժեքները վերագնահատելու, մտածողության նոր չափանիշներով առաջնորդվելու հասարակական բաղձալի ընթացքի մի արտահայտությունը։ Վաղուց ի վեր սպասված մի լավ նվեր երգիծական գրականության, այդ գրականության մեծ վարպետ Երվանդ Օտյանի տաղանդի սիրահարներին։

ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ