Էջ:Ընկեր Փանջունի.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե.

ԾԱՊԼՎԱՐ, 20 նոյեմբեր, 1908

Սիրելի ընկերներ, Ստացա ձեր նամակն և ձեր տված հրահանգները։ Իմ ալ աշխարհահայացքս բոլորովին համաձայն է ձերինին։ Մեկ կողմեն պետք է կատաղի կռիվ հայ պուրժուազիայի և իր դասակից կղերականության, քափիթալիզմի, հաստատված հին կարգուսանքին, ապականած բարքերուն ընտանեկան շղթաներուն, կրոնական կապաքներուն դեմ, մյուս կողմե եղբայրական սիրո և միաբանության ձեռք կարկառել հարևան ազգաբնակությանց, քրդերու, եզիտիներու, քըզըլպաշներու և լազերու: Ձեր նամակը առնելու պես մեկնեցա Քոմրաշ գյուղ, ուր մնաց մի