Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մենք եղբայր ենք, մենք քրիստոնյա հայեր ենք, մենք պետք է իրար սիրենք, միաբանությամբ ապրինք,— կ՛ըսեր ու կ՛ըսեր այդ ապուշ արարածը։ Համենայն դեպս, ես հաստատ մնացի կոիվի ասպարեզին վրա։ Պայքար հառաջ բերելու համար այնքան ջանքերե վերջ, չէի կրնար մի հիմար գյուղացիի խաղաղասիրական զգւսցումներուն՝ զոձել մեր երեք ամսվան ամբողջ ջանքերն և գործունեությունը։ Դա շատ վատ ազդեցություն պիտի գործեր մեր շարքերուն վրա։ Վաղը ինձ մոտ կու գա Տեր Սահակ նոր բանակցություններու համար։ Վճռական քայլը կ՛առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարության և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անձրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։ Փոսթը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ Խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։