Այս էջը հաստատված է
քին մասին մի ոևէ վտանգ չի սպառնար, թե ինք մեր մոտ կալանավոր պիտի մնար մինչև պայքարի վերջնական ելքը։ Մի քանի ժամ հետո, գյուղացիք տեսնելով որ իրենց տերտերը դուրս չի գար, մյուս կողմե նշմարելով որ իր խալփախը դուրս ձգված է՝ հավաքվեցան դպրոցին առջև և սկսան «Տեր հա՜յր, տեր հա՜յր» կանչել։ Այն ատեն փայտե փեղկերեն մին բանալ տվի, և տղերքը քահանան պատուհանին քով բերին, գլուխը բաց և թևերը կապված։ — Ահա՜ ձեր դավաճանության դեմ՝ հեղափոխության պատասխանը,— գոչեցի վարը ժողվված ամբոխին։ Քառորդ ժամ չանցած՝ ամբողջ Ծապլվար հավաքված էր մեր շենքի շուրջը, հո՛ն էր Րես Սերգո իր երկու որդիներով, հո՛ն էին և Սըհո Ջան, Փրենց Հարո, Կոլոշենց Սեդո, պայտար Մկո, կիներ, հարսեր ու աղջիկներ