Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ ներկայացող պատգամավորները չէին համարձակեր մեր դրան սեմեն ներս մտնել, այլ դուրսը կեցած կը խոսեին։ Ի հարկե մենք հաստատ մնացինք մեր որոշումին մեջ և հայտարարեցինք թե՝ միմիայն բռնի ուժի առջև տեղի պիտի տանք։ Ամբողջ մի շաբաթ այդ կացությունը տևեց, վերջապես տեսնելով որ մենք երբեք տեղի չպիտի տանք հաշտարար խաբեական զիջողություններու՝ Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, երեք օր առաջ, երկար խորհրդակցություններն ետքը, կ՛որոշեն դիմում ընել կառավարության։ Մեր անխոնջ ու համառ պայքարին հաղթական արդյունքն էր դա։ Այս երեկո, ինչպես լուր առինք, կը հասնին երկու ժանտարմա և մի հիսնապետ։ Վաղը կը լինի վճռական օր։ Ափսո՜ս որ այս կրիտիկական մոմենտներուն մեջ տակավին բավարարություն չտվիք մեր փողի պահանջմունքներուն։ Չգիտեմ ինչպե՞ս բացատրել ձեր այդ աշխարհահայացքը։