քան մյուսները. այսպես՝ պ, տ, կ։ Սուղ ը-ը խ ձայնից հետո ավելի լավ է զգացվում քան հ ձայնից հետո. այսպես՝ «զոհ, զոխ, կահ, կախ»։
Ավելի մանր դասակարգումներս ավելորդ եմ համարում հիշատակել այստեղ։
Այս սուղ ը-երը երևում են այն ժամանակ, երբ բառերը հնչում են զատ-զատ, իբր ուրույն միավոր։ Շարակցության մեջ նրանց պահվածքը տարբեր է։ Եթե բաղաձայնով վերջացող բառին հաջորդում է մի ձայնավոր հնչումով սկսվող բառ, այն ժամանակ նախորդ բառի բաղաձայնը հենվում է հաջորդի ձայնավորին և սուղ ը-ն չքանում է. օրինակ՝ «կաթ է, հաց առա», որ արտասանվում է իբր՝ «կա-թե, հա-ցա-ռա»։ Իսկ եթե հաջորդ բառն ևս բաղաձայնով է սկսվում. այն ժամանակ սուղ ը-երը զգացվում են, սակայն շա՜տ թեթև. այսպես՝ «կաթ բերի, հաց տվի», ուր կաթ և հաց բառերն արտասանվում են խուսափուկ ը-երով, իբր կա-թըբերի, հացը տվի։
Եթե փորձենք բառավերջի բաղաձայներն արտասանել, որ խուսափուկ ը-երը չզգացվին, այն ժամանակ բաղաձայների բնույթը կաղոտանա և նրանք կբռնեն չքացման ճամփան։ Վերի խոսքերն, օրինակ՝ կհնչվին իբր՝ կա՜ բերի, հա՜ տվի։ Այս ճամփին են չքացած մեր բայերի երրորդ դեմքի տ-երը, գործէ, գործեն, երբեմն եղած են գործետ, գոր-ծենտ։ Այդ ճամփին են չքանալու ֆրանսացվոց բայերի երրորդ դեմքի է-երը, որ առայժմ չքանում են միայն բաղաձայների առջև, բայց դեռ արթնանում են ձայնավորի հանդիպելիս. գրում են il dit, բայց արտաբերում են իլ դի։ Սակայն սրանց վերջին t-ն մերինի պես չքացած չէ, այլ թմրած. il dit a moi – հնչում է t–ի լիակատար արժեքով իբր՝ իլ դի տա մուա։
Եթե բառերի վերջին վանկը ծածուկ է և ն-ը է կազմված՝ այն ժամանակ սուղ ը-երը լավ չեն լսվում, որովհետև լեզուն քիմքից ուշ է զատվում՝ մանավանդ ձայնավորը ծոր տալու ժամանակ. իսկ երբ այդ կարգի բառերը հատու շեշտով են հնչում, այն ժամանակ լսվում է մի խուսափուկ ը. օրինակ՝ «սե՜րմն, գե՜ղմն, հա՜րսն» և «սե՛րմն, գե՛ղմն, հա՛րսն» և այլն։ Եթե ծածուկ վանկերը կազմված են ուրիշ բաղաձայներով, այն ժամանակ լսվում է խուսափուկ ը. ինչպես՝ մանր՛, աստղ՛։ Այս կարգի ձևերի մեջ խուսափուկ ը–երը զգացվում են թե՛ այն ժամանակ, երբ ձայնավորը ծոր ենք տալիս և թե՛ այն դեպքում, երբ արտաբերում ենք հատու։
Ի՞նչ են այս սուղ և խուսափուկ ը-երը։ Արդյոք սրանք նվաղած մնացո՞րդն