և ձեր բերաններուն մեջ...
Ա՜հ սարսափներու ցնորաբեր օրեր, ե՞րբ պիտի մեռնիք հիշատակներուս դուռներուն առջև, ե՞րբ... (10 էջ)։
Այս հատվածի մեջ բավականաչափ ողորկ չեն վերջին տողը և երկրորդ տողի «մահվան վարդերուն» արտահայտությունը։ Բայց ինչ մռա՜յլ և ահավոր պատկերներ[1]:
Եկան մարդորսները.
...Ցանցեր հյուսեցին ձեր անբիծ կարապի անմեղությունը վանդակելու համար.
Եվ թշնամիին սարերուն տեղ, իրենց շահախնդիր և մեղավոր խաչերը շարժեցին...
...Իրենց սկիհը մեր արցունքով լեցված էր...
...Բայց այսօր գիտե՞ք թե ինչո՞ւ համար մեր արյունը ծով առ ծով։
Տարիներով՝ և անխնա ստրկորեն և հերոսաբար ձեր ծնած հողը ողողեց... (էջ 11-13)։
Ահա և հորդորը.
... Ձեր ձեռքերը օտարին հալումեն հետ քաշեցեք, մերինները պատրաստ են և զինաբարձ.
... Այսուհետև ձեզի հետ ենք մենք, ով մահվան արգանդեն կյանքին մեջ ծնացող որբեր.
Այսպես է նաև արաբեսքը. երկրաչափական պարգ ձևեր են, որոնք համադրվելով կազմում են ակնախտիղ հորինվածքներ։
«Սովամահը» ողորկ հակադրությունների մի շարք է. մեր երկիրը ավերից և սրածությունից առաջ. գյուղական անդորր կյանքը, հողագործի մաքուր աշխատանքը և դաշտերի հուսալից առատությունը։ Ապա ավեր և ավերակ խիստ գունավոր պատկերներով անցնում են աչքիդ առաջ։ Եվ վերջապես հրեշավոր սովի զարհուրելի պատկերներ խռովում են երևակայությունդ։
Ահա լավ օրերը.
Առուները մամուռներու մետաքսին մեջ են մանկահասակ մերկություններու նման կհոսին...
Եվ բուխերիկներեն, ատրուշաններու հանգույն, առավոտյան ծուխը իր խունկը կծխե։
Մարմարիրան և գեղանի հարս էր, կուժը ձեռվնին, աղբյուրներու ադամանդին կերթան...
- ↑ Մյուս հատվածների մասին զանց ենք անում մանր նկատողությունները։