Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերվում։ Համարյա բոլոր հանրապետություններն էլ որպես իրենց ազգային ծրագրի առաջնահերթ խնդիրներ ընդգծում են հետեւյալ միջոցառումները.

- ինքնուրույն տնտեսական համալիրի ստեղծում.

- սեփական ազգային հարստությունների տնօրինում.

- ներհանրապետական կոոպերացիայի եւ ներքին շուկայի ամրապնդում.

- ինքնուրույն հարկային քաղաքականության եւ դրամական համակարգի կիրառում.

- սեփականության ձեւերի բազմազանություն.

- Միության նկատմամբ ձեւավորված պարտավորությունների արմատական վերանայում.

- սեփական Սահմանադրության եւ օրենսդրության գերակայության ապահովում.

- ուղղակի արտաքին հարաբերությունների հաստատում.

- սեփական բանակի եւ անվտանգության մարմինների ստեղծում.

- օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների գործառնությունների տարանջատում.

- պետական մարմինների ապաքաղաքականացում.

- հասարակական կյանքի ապապետականացում.

- բազմակուսակցական համակարգի եւ դեմոկրատական լիակատար ազատությունների հաստատում.

- մայրենի լեզվի, ազգային մշակույթի զարգացման ապահովում եւ այլն։

Վստահ եմ, որ նույն պատկերն են ունենալու նաեւ տարբեր հասարակական-քաղաքական հոսանքների, այդ թվում՝ կոմունիստական կուսակցության կողմից ներկա նստաշրջանի քննարկմանը ներկայացվելիք հռչակագրերի նախագծերը, քանի որ դա է Խորհրդային Միության զարգացման օբյեկտիվ հրամայականը։ Բոլոր հանրապետություններն էլ վաղ թե ուշ որդեգրելու են ինքնիշխանության ու դեմոկրատացման նշված ուղին, որի հետ, կարծեք թե, որոշ վերապահումներով հարկադրված են հաշտվել նաեւ կենտրոնական իշխանությունները։