եթե այսօր նա նույնիսկ հեռանա պատմության թատերաբեմից, միեւնույն է, նա արդեն կատարել է իր հսկայական պատմական միսիան մեր ժողովրդի առջեւ։
Սրանք մեծ, կարեւոր հաջողություններ են, բայց ոչ այն թռիչքը, որ իրականացրել է Հայոց համազգային շարժումը, մեր ողջ ժողովուրդը։ Այդ թռիչքն այն է, որ հայ ժողովուրդը, թոթափելով 70-ամյա գաղութային լուծը, բռնել է անկախ պետականության ստեղծման ճանապարհը եւ ստեղծել իր ազգային իշխանությունը։ Այսօր Հայաստանն ունի մի իշխանություն, որն առաջնորդվում է ոչ թե Մոսկվայի, ոչ թե օտարի հրահանգով, այլ միայն ու միայն սեփական ժողովրդի, սեփական պետության շահերով։ Ես սրանում եմ տեսնում անկախության բովանդակությունը, ազգային իշխանության էությունը։ Եւ ես ձեզ հավաստիացնում եմ՝ Հայաստանի իշխանությունները երբեք չեն շեղվի քաղաքական այս սկզբունքից։
«Հայաստանի Հանրապետություն», 28 նոյեմբերի, 1990 թ.։
Հրատարակված՝ «ՀՀՇ-ն ունի խորապես ազգային, իրատեսական ծրագիր» վերնագրով։