Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԱՐԳՈՒՄԵՆՏԻ Ի ՖԱԿՏԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

(ապրիլ, 1991 թ.)

― Պարոն Տեր -Պետրոսյան, Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) ակտիվորեն ձգտում է համահայկական հանրաքվեի շուտափույթ անցկացմանը, որը պետք է պատասխան տա Հայաստանի անկախության հարցին։ Դուք, ինչքան ինձ հայտնի է, այլ տեսակետ ունեք։ Որո՞նք են տարբերությունները։

― Ի տարբերություն ԱԻՄ-ի լիդերների, մենք ձգտում ենք հաշվի առնել իրերի իրական վիճակը։ Մենք նպատակ չենք դրել գնալ միութենական իշխանությունների հետ ուղղակի առճակատման։ Մենք անկախության հասնելու հանգիստ ու բնական ճանապարհների կողմնակից ենք։ Այդ գործընթացը բարդ է ու երկարատեւ, եւ միայն հռչակագրերով ոչնչի չես հասնի։ Ասեմ ավելին. մենք դեմ չենք Միության կազմից հանրապետությունների դուրս գալու խորհրդային օրենքներին, 5 տարին այդ լուրջ քայլին պատրաստվելու ընդունելի ժամանակահատված է։ Լրիվ անկախության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել իրական նախադրյալներ։

― Ի՞նչ նախադրյալներ են դրանք։

― Այդ ժամանակամիջոցում մենք պետք է կողմնորոշվենք Միության եւ առանձին հանրապետությունների հետ մեր հարաբերություններում, ամուր կապեր հաստատենք արտաքին աշխարհի հետ, ստեղծենք տնտեսության մեր, թող որ առայժմ ոչ մեծ, ինքնուրույն հատվածը՝ տնտեսության, որի հզորությունների 90 տոկոսն այսօր ինտեգրացված է