Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

― Նման հիմնահարցերը լուծվում են կա՛մ պատերազմով, կա՛մ երկխոսությամբ։ Պատերազմ ոչ ոք չի ուզում՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Նշանակում է՝ երկխոսություն։ Մենք դրան գնացինք։ Ես մի անգամ չէ, որ հանդիպել եմ Մութալիբովի հետ, հանդիպումներ են ունեցել նաեւ մեր պառլամենտականները։ Դրանից դեռեւս շատ քիչ օգուտ է եղել։ Ժամանակը ձգվում է, եւ դա, ըստ երեւույթին, ձեռնտու է ադրբեջանական կողմին։

― Ի՞նչ ելքեր եք տեսնում Դուք։

― Ամենից առաջ Կենտրոնը պետք է վերականգնի տեղական խորհրդային իշխանությունը, որը հենց ինքն է լուծարել։ Միայն մարզխորհրդի իշխանության վերականգնումից հետո է հնարավոր Ադրբեջանի հետ արդյունավետ երկխոսությունը։

«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Արգումենտի ի Ֆակտի»("Аргументы и Факты"), հ. 14, 1991 թ.։ Հարցազրույցը՝ Վ. Սավիչեւի։ Հրատարակված՝ «Լեւոն Տեր-Պետրոսյան. «Քաղաքական գործիչ չեն ծնվում»վերնագրով։