Էջ:Ընտրանի.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տությունից։ Նրանց մենք չենք խոչընդոտի։ Ավելին՝ կօգնենք տրանսպորտով…Վստահ եմ, որ հարցի նման լուծումը կօգնի տարածաշրջանում հանգստության հաստատմանը։

― Կարծո՞ւմ եք արդյոք, որ կոնֆլիկտը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։

Ա. ՄՈՒԹԱԼԻԲՈՎ,― Ցանկացած պատերազմ, միեւնույն է, ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ։ Հասկանալով արյունահեղության ողջ անիմաստությունը, մենք ամեն ջանք կգործադրենք, որ հակամարտությունը մարենք խաղաղ միջոցներով։

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,― Հակամարտության լուծման ռազմական ուղին ես բացառում եմ։ Մենք քաղաքական երկխոսության երդվյալ կողմնակիցներ ենք։ Սակայն ես չեմ բացառում անկառավարելի տարրերի կողմից ԼՂԻՄ-ի հայ բնակչության նկատմամբ զանգվածային ահաբեկչության փորձերը, ինչպես դա եղավ Սումգայիթում եւ Բաքվում։

«Հայաստանի Հանրապետություն», 10 մայիսի, 1991 թ.։
Թարգմանություն ռուսերենից։ «Արգումենտի ի Ֆակտի»("Аргументы и Факты"), հ. 18, 1991 թ.։
Հրատարակված՝ «Լեռնային Ղարաբաղ. երկու հայացք հիմնահարցին։ Հայաստանի եւ Ադրբեջանի լիդերների դիրքորոշումը» վերնագրով։