Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

(23 մայիսի, 1991 թ.)

Խորհրդային բանակի, խորհրդային եւ ադրբեջանական ներքին գործերի նախարարությունների ստորաբաժանումները ապրիլի 29-ին սկսեցին Ադրբեջանում գտնվող հայաբնակ գյուղերի ռմբակոծությունը եւ այնուհետեւ աստիճանաբար իրենց ռազմական գործողությունները տարածեցին Հայաստանի սահմանամերձ գյուղերի վրա։ Ռազմական գործողությունների հետեւանքը եղավ Գետաշենից եւ Մարտունաշենից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ու նրա շրջակա գյուղերից հայ բնակչության բռնի տեղահանումը։ Այդ ընթացքում զոհվել են ավելի քան 50, տեղահանվել հազարավոր մարդիկ, շատ գյուղեր դատարկվել են։

Անցյալ հունվարին աշխարհն ականատես եղավ ռազմական ուժի կիրառման խորհրդային մեկ այլ գործողության, երբ Լիտվայի ժողովուրդը համարձակվեց իրեն պահել իբրեւ անկախ ազգ։ Այն ժամանակ ԽՍՀՄ Ֆեդերացիայի խորհրդի կողմից ես ուղարկվեցի Վիլնյուս` փաստերն ուսումնասիրելու եւ բռնությունները դադարեցնելու ուղիներ գտնելու համար։ Բանակի ապօրինի գործողությունների վերհանումը, ինչպես նաեւ դրանց նկատմամբ համաշխարհային հասարակայնության հակազդեցությունն օգնեցին դադարեցնել արյունահեղությունը։

Մոսկվան, լիտվական իր սխալից խուսափելու նպատակով, Հայաստանի դեպքում կիրառեց գործողությունների մի այլ ծրագիր, որը քողարկվում է 1990 թվականի հուլիսի` քաղաքացիների ապօրինի զինված կազմավորումները զինաթափելու մասին պրեզիդենտական հրամանագրով՝ «զինված ավազակ» անվանելով հայ միլիցիոներներին։ Համենայն դեպս, խորհրդային կառավարությունը դեռեւս ոչ մի կերպ