Այս էջը սրբագրված է
Փորձեմ թարգմանել. «Թեեւ փոքր ազգ ենք, եւ շատ փոքրաթիվ սահմանված, եւ թույլ կարողությամբ, եւ մեր թագավորությունը բազմիցս նվաճված, սակայն բազում սխրանքներ գործվել են եւ մեր աշխարհում, որոնք արժանի են գրավոր հիշատակի»։
Ազգային արժանապատվության եւ սեփական ուժերի գնահատման հիրավի օրինակելի եւ իրապաշտական գիտակցություն, որ այսօր անչափ անհրաժեշտ է մեր ժողովրդին` Հայոց անկախ պետականության վերականգնման ճանապարհին ակնկալվող դժվարություններն ու զրկանքները հաղթահարելու համար։
«Հայաստանի Հանրապետություն», 5 հոկտեմբերի, 1991 թ.։
Հրատարակված՝ «Խորենացին ազգային պետության առաջին գաղափարախոսն է» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/04.10.91 թ.։ Բնագիր։ Ինքնագիր։