Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԻԶՎԵՍՏԻԱ» ԹԵՐԹԻՆ

(1 փետրվարի, 1992 թ.)

― Լեւոն Հակոբի, Հայաստանում գտնվելու երկրորդ օրն իսկ համոզվում ես, որ այժմ մարդկանց կյանքն աննկարագրելիորեն ծանր է։ Արդյո՞ք դա չի ազդում ազգի հոգեվիճակի վրա։

― Ես չէի ասի, որ հայերը հուսահատություն են ապրում։ Երեւի, Դուք էլ առիթներ ունեցել եք դրանում համոզվելու։ Սակայն եթե Ադրբեջանի ձեռնարկած շրջափակումը շարունակվի, իսկ դրա հետեւանքով հանրապետությանը պատճառված ուղղակի կորուստներն արդեն իսկ գերազանցում են 1 միլիարդ ռուբլին, մենք իրոք կհայտնվենք հուսահատ վիճակում։ Այժմ մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում Թուրքիայի եւ Իրանի հետ՝ նրանց միջոցով արտաքին աշխարհ դուրս գալու այլընտրանքային ուղիներ գտնելու նպատակով։ Չափազանց ցանկալի կլիներ, որ կայունանար Վրաստանի իրադրությունը, քանզի դա է մեր ամենաբնական ելքը, սակայն…

― Ըստ Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը փոքր- ինչ այլ քաղաքական հարթություն է դուրս գալիս, նոր կազմավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը նշված տարածաշրջանում պատերազմական վիճակ է արձանագրում, իսկ Ադրբեջանի խորհրդարանը դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, ըստ էության, լուծարել է այդ ինքնավար կազմավորումը։ Ինչպիսի՞ն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հարցի շուրջ երկխոսության ընթացքը։