Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


― Մենք կանխատեսում էինք դեպքերի նման զարգացում եւ այդ պատճառով էլ արագացրինք Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրի ստորագրումը, որով նախատեսված է, որ ներկա բանակի փլուզման դեպքում Հայաստանում պայմանագրային հիմունքներով ներկա է գտնվելու արդեն ռուսաստանյան բանակը, հավանաբար՝ ռազմական բազաների կարգավիճակով։ Վաղվա Ռուսաստանը, նույնիսկ սեփական կամքին հակառակ, ստիպված կլինի իրեն ճանաչել նախկին ԽՍՀՄ-ի ռազմաքաղաքական շահերի ժառանգորդը։ Եւ եթե ոմանք այլ պատրանքներ են փայփայում, ապա խորապես մոլորվում են։

― Արդյո՞ք Դուք կիսում եք որոշ քաղաքական գործիչների այն տեսակետը, որ Ռուսաստանում առկա են «կայսերական նկրտումներ» եւ նախկին Կենտրոնի տեղը գրավելու ձգտում։

― Նման կարգի մեղադրանքների համար հիմքեր չեմ տեսնում։ Ռուսաստանը ոչ միայն չէր փորձում պահպանել կայսերական հավակնությունները, այլեւ ընդհակառակը՝ օրըստօրե ավելի էր ձգտում ազատագրվել դրանցից։ Այժմ տեղի է ունենում ժառանգության բաժանման գործընթաց, եւ յուրաքանչյուրը ցանկանում է ավելի մեծ կտոր ձեռք գցել։ Բայց դա բոլորին է վերաբերում, այլ ոչ միայն Ռուսաստանին։ Մասնատման ժամանակահատվածը կավարտվի բառացիորեն 3–6 ամսվա ընթացքում, եւ ապա սկիզբ կառնի համախմբման գործընթացը։ Վերջին հաշվով մենք կհանգենք այնպիսի մեխանիզմների ստեղծման, որոնք կներդաշնակեն ԱՊՀ-ի միջպետական հարաբերությունները։

― Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի անկախ պետության կերպարը։ Չէ՞ որ պատմությունն ընտրություն կատարելու եզակի հնարավորություն է ընձեռում։

– Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա սոսկական ընդօրինակումը հղի է արհեստական մոդելի ստեղծման վտանգով։ Մենք դեռեւս ընդհանուր գծերով ենք մշակել զարգացման ուղիները։ Սակայն ունենք քաղաքական ըմբռնում. նախկին ԽՍՀՄ-ում «փակուղու» վիճակով բավարարվող Հայաստանն անկախության պայմաններում հնարավորություն է ստանում թոթափելու այդ վիճակը եւ աշխույժ միջազգային խաչմերուկ դառնալու՝ թե՛ քաղաքական ու մշակութային, թե՛ տնտեսական իմաստով կապող օղակ ծառայելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ բո