Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատրաստելու, իհարկե, եւրոպական երկրների օգնությամբ։ ՀՀՇ-ն դժբախտաբար չունեցավ այդ հնարավորությունը։

Սակայն կարծում եմ, որ եթե խնդիրը մեզ համար պարզ է, մենք պետք է որոշակի միջոցներ ձեռք առնենք այն իրականացնելու համար։ Ամենակարեւոր բնագավառները իրավաբանությունը, արդի տնտեսագիտությունը եւ միջազգային հարաբերություններն են։ Պետության հիմքը հանդիսացող այս բնագավառներում, ահա, մենք համապատասխան կադրեր չունենք։ Առայժմ մեր պետական կառույցներում որքան հնարավոր է օգտագործել ենք նախկին նոմենկլատուրայի կարող ուժերը եւ, որ ավելի կարեւոր է, կա րողացել ենք ընդգրկել բավականին թվով նոր մարդկանց, որոնք նախկին համակարգի պայմաններում պետական կառույցներ թափանցելու ոչ մի հնարավորություն չունեին։ Այսինքն, ընդգրկվել են արդիական մտածողությամբ աչքի ընկնող եւ Շարժման ընթացքում քաղաքացիական ակտիվություն հանդես բերած նոր մարդիկ, գիտական ու բուհական միջավայրի աշխատողներ։ Եւ ուրախությամբ պետք է նշել, որ եթե մեր պետական կառույցներում, նախարարություններում, տեղական իշ խանության մարմիններում եղել են դրական տեղաշարժեր, ապա դրանք հիմնականում կապված են եղել նոր կադրերի հետ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ բոլոր նոր կադրերը բավարարել են իրենց ներկայացված պահանջները, բայց, որպես կանոն, հաջողություններն ուղեկցել են այն բնագավառներին, որտեղ հայտնվել են նոր մարդիկ։ Ուրեմն, մենք ճիշտ ուղի ենք ընտրել եւ այսուհետեւ եւս պետք է շարունակենք պետական կառույցներում նոր կադրերի ընդգրկումը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով, իհարկե, նրանց մասնագիտական կարողություններին։

Այս տեսակետից ամենադժվար գործը իրավաբանության ասպարեզն է, որտեղ զուտ մասնագիտական առումով հնարավոր չէ նոր մարդիկ ընդգրկել։ Որքան էլ մենք փորձում ենք դատախազությունում, դատարանում, ներքին գործերի մարմիններում տեղափոխությունների, վարկաբեկված պաշտոնյաներից ազատվելու միջոցով կարգավորել կացությունը, այդուհանդերձ հանգում ենք նոր կադրեր ընդգրկելու դժվարություններին։ Ըստ երեւույթին, չորս-հինգ տարի է պետք, որպեսզի աճեցնենք նոր մտածողությամբ բնութագրվող, նոր ծրագրերով կրթված իրավաբանների մի սերունդ՝ եղած համակարգերը էապես թարմացնե