Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցողական ուժերի հետ։ Եթե Շարժումը դա չանի, ուրիշ ոչ ոք չի կարող անել։ Ի պատիվ ՀՀՇ-ի, պետք է ասել, որ ժամանակի ընթացքում նա միշտ էլ կարողացել է համագործակցել ընդդիմության որոշակի շերտերի հետ։ Մի շրջանում լուրջ հարաբերություններ էին հաստատվել Ռամկավար-ազատական կուսակցության հետ, եւ այդ հարաբերություններն ինչպես էլ այսօր գնահատվեն, ժամանակի մեջ ես դրանք դիտում եմ որպես ճիշտ քաղաքականություն, որը որոշ չափով օգնեց համախմբել մեր հասարակության քաղաքական ուժերը։ Այսօր Շարժումը լուրջ հարաբերություններ է սկսել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ, որ միանգամայն ողջունելի է։ Վստահ եմ, որ առաջիկայում կանցնի նաեւ ՀՀՇ-ի ու ՀՌԱԿ-ի հարաբերություններում նկատվող սառնությունը։ Եւ եթե Հայոց համազգային շարժման, Հայ հեղափոխական դաշնակցության, Ռամկավար-ազատական եւ Հնչակյան կուսակցությունների համագործակցությունն անկեղծ հիմքերի վրա դրվի, մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների՝ թե՛ մեղմացնելով ներքին հասարակական լարումը, թե՛ համախմբելով մեր ուժերը արտաքին վտանգների նկատմամբ։

Վերջում ես ուզում եմ շնորհավորել ձեզ այս դժվարագույն պայմաններում տեղի ունեցող համագումարի առթիվ, մաղթել անկոտրում կամք եւ դժվարությունները հաղթահարելու համբերություն։ Հույսեր մի փայփայեք, թե դժվարությունները նվազելու են, նրանք կարող են բազմանալ։ Բայց Շարժումն այնքան է կոփվել, որ կդիմանա նաեւ հետագա փորձություններին։

«Հայաստանի Հանրապետություն», 2 ապրիլի, 1992 թ.։
ՀՀԱՆԱ, 28/22.03.92։ Բնագիր։ Ինքնագիր։