ղական հումքի։ 1993 թվականին նախատեսվում են Ագարակի մոլիբդենի խտանյութի վերամշակման գործարանի առաջին հերթի նախագծումը եւ կառուցումը, Կապանի լեռնահումքային կոմբինատի բազմամետաղ հանքաքարի հանման ու հարստացման օբյեկտների կառուցումը, Շամլուղի եւ Ախթալայի հանքերի վերակառուցումն ու շահագործումը, ոսկու կրկնազտման ֆաբրիկայի շինարարությունը եւ այլն։
Լրջորեն բարձրացել է տնտեսության մեջ ներքին կոոպերացիայի եւ փակ ռեժիմում կենսագործունեության հնարավոր պահպանման աստիճանը։ Պատահական չէ, որ երկաթգծով բեռնափոխադրումների ծավալի ընդամենը 18–20 տոկոսով ապահովման պայմաններում տնտեսությունն ավելի քան 50 տոկոսով կարողացավ աշխատել։
Շատ արտադրատեսակների գծով ներքին կոոպերացիայի աստիճանը հասել է 50 եւ ավելի տոկոսի՝ աճելով տասնյակ անգամներ։ Մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ ու միավորումներ, ինչպիսիք են «Էլեկտրոնը», «Նեյրոնը», «Ավիահամալիրը», «Ռելեն», «Հրազդան-մեքենան», «Հայէլեկտրամեքենան», «Հայէլեկտրաշարժիչը» եւ այլն, կարողացել են կարճ ժամանակամիջոցում յուրացնել նոր արտադրատեսակների արտադրություն ու գտնել նոր շուկաներ։
Թեթեւ արդյունաբերության բնագավառում արդեն միտումներ կան ճյուղը ամբողջականացնելու եւ ներքին ամուր կապերով օժտված համակարգ դարձնելու ուղղությամբ։
Հանրապետությունում ավարտին են մոտենում հողային բարեփոխումները։ Տնտեսավարման ձեւի ընտրության կամավորության սկզբունքներից ելնելով՝ կազմավորվել են 236,3 հազ. գյուղացիական եւ 6,7 հազ. գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ։ Սեփականաշնորհման իրավունքից օգտվել են ավելի քան 340 հազ. ծխեր։
Հողային բարեփոխումների իրականացման հետ կապված խնդիրները հիմնականում լուծվել են հաջողությամբ, որի դրական ազդեցությունն ու արդյունքները զգացվում են գյուղատնտեսական արտադրության վրա։ Ներկայիս ռեսուրսային սուղ պայմաններում, երբ բենզինի եւ դիզելային վառելանյութի ապահովվածությունը կազմել է հաշվարկային պահանջարկի համապատասխանաբար՝ 10 եւ 42 տոկոսը, գյուղատնտեսական մի շարք մթերքների արտադրության գծով գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները նախկինից ավելի