Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստաշրջանի օրակարգում ընդգրկված ավելի քան 60 օրենք ու որոշում, էապես բարելավելով օրենսդրական փաստաթղթերի նախապատրաստման ընթացքը, օրենսդիր ու գործադիր մարմինների փոխհամաձայնեցված աշխատանքը։

Երբեք չնույնացնելով պետականությունը իշխանության սուբյեկտի եւ այն կրողի հետ, պետք է կարեւորել հասարակական-քաղաքական գործելակերպի գնահատման մեկ հիմնական չափանիշ՝ թե որքանով է այդ գործելակերպը նպաստում մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը եւ որքանով է ծառայում համազգային ուժերի նպատակաուղղմանը։

Եթե որեւէ մեկի գործելակերպում այս կարեւոր սկզբունքից շեղում է տեղի ունեցել, ապա պետք է ձերբազատվել դրանից, ընդունելով, որ համազգային շահերն ու խնդիրներն այսօր շատ ավելի հրատապ ու կենսական են, քան դինամիկ ժամանակներին բնորոշ ներքին խնդիրները։

Անցման փուլում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել հնարավոր կորուստներն ու առավելագույն նախադրյալներ ստեղծել շուկայական հարաբերությունների ծավալման համար, տնտեսության կայունության ապահովմանը զուգընթաց ստեղծել վերափոխումների իրականացման համապատասխան սոցիալական բազա, չկորցնել սոցիալ-տնտեսական պրոցեսների կառավարելիությունը, ներքին հնարավորություններն առավելագույնս օգտագործել ազգային պետականության հիմքերի ամրապնդման համար։

Վերջում հարկ եմ համարում կանգ առնել նաեւ մի շարք անհետաձգելի խնդիրների վրա, որոնց հրատապ ու հաշվենկատ լուծումը, համոզված եմ, էապես կնպաստի հանրապետության սոցիալ-քաղաքական մթնոլորտի բարելավմանը եւ տնտեսական իրավիճակի կայունացմանը։

1. Տնտեսական բարեփոխումների խորացման ու արագացման, շուկայի բավարար հագեցման տեսակետից անհրաժեշտ է 1993թ. վերջնականապես իրականացնել սեփականաշնորհման գործընթացը գյուղատնտեսական ապրանքների մթերման, վերամշակման, առեւտրի, սպասարկման, թեթեւ եւ սննդի արդյունաբերության, շինարարության բնագավառներում։

2. Հանրապետության էներգետիկ ինքնուրույնությունն ապահովելու նպատակով եւ նկատի ունենալով գազի ու նավթամթերքների գների