Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

(13 հունիսի, 1994 թ.)

Մեծարգո նախագահ,

Մեծարգո պատգամավորներ,

Պատիվ ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնելու հանրապետության Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի մշակած Սահմանադրության նախագծի հիմնադրույթները՝ կենտրոնանալով բացառապես կարեւորագույն սկզբունքների եւ մեթոդոլոգիական խնդիրների վրա, որոնք, կարծում եմ, ընդհանուր են բոլոր սահմանադրությունների համար[1]։

Մեթոդոլոգիական տեսակետից՝ Սահմանադրական հանձնաժողովի նախագծի հիմքում ընկած են հետեւյալ գլխավոր սկզբունքները. Սահմանադրությունը դիտելով որպես պետության տեւական կայունությունն ու արդյունավետ կենսագործ ունեությունն ապահովելու կոչված զուտ իրավական փաստաթուղթ՝ հրաժարվել իրավիճակային, կոնյունկտուրային լուծումներից, տուրք չտալ քաղաքական կոմպրոմիսների, առաջնորդվել բացառապես իրավագիտական նկատառումներով՝ հիմնվելով միջազգային փորձի եւ մեր նորանկախ պետության օրենսդրական ավանդույթի վրա։ Նույնքան կարեւոր է նաեւ այն սկզբունքը, որ պետության եւ հասարակության կյանքում պետք է բացառված լինի որեւէ ճգնաժամային իրավիճակ, որը չունի սահմանադրական լուծում։

  1. Տպագրում բացակայող «որոնք, կարծում եմ, ընդհանուր են բոլոր սահմանադրությունների համար» բառերը լրացնում ենք ըստ պաշտոնական սղագրության։