ջազգային համագործակցությունը աննախադեպ մակարդակի հասցնելու։ Քաղաքական, տնտեսական եւ տեխնոլոգիական փոփոխություններով պայմանավորված համընդգրկուն գործընթացները հանգեցրին ազգերի փոխկապվածության խորացմանը եւ ընդլայնեցին Միավորված ազգերի կազմակերպության տեղն ու դերը։ Վերջին տարիներին ՄԱԿ-ը անց է կացրել մի շարք միջազգային համաժողովներ համաշխարհային կարեւորության խնդիրների շուրջ։ Այս համաժողովներից յուրաքանչյուրը դարձավ համաձայնության կայացման կարեւոր ֆորում։ Չնայած մոտեցումների տարբերություններին, դրանցից յուրաքանչյուրն ապացուցեց, որ միջազգային հանրությունը քաղաքական կամք ունի բոլոր ժողովուրդների կյանքի որակական բարելավման միասնական նպատակին հասնելու համար։
Հայաստանը ցանկանում է ՄԱԿ-ը է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի գնահատանքի արժանացած տեսնել։ Մենք ողջունում ենք դոկտոր Բուտրոս Ղալիի անխոնջ գործունեությունը՝ ուղղված այս փոփոխվող աշխարհում Միավորված ազգերի համակարգի վերակառուցմանը։ Նրա նախաձեռնությամբ նշանակալի առաջընթաց է տեղի ունեցել կազմակերպության ղեկավարման գործում։
Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ վերջին մի քանի տարիների ընթացքում «Խաղաղության ծրագրի», «Զարգացման ծրագրի» եւ, բոլորովին վերջերս, «Խաղաղության ծրագրում լրացում կատարելու մասին» իր իսկ առաջարկությունների շուրջ կազմակերպվել են բազմաթիվ քննարկումներ։
Աշխարհը գիտակցել է, որ չի լինում խաղաղություն առանց զարգացման, եւ զարգացում՝ առանց խաղաղության։ Գլխավոր քարտուղարԲուտրոս Ղալիի սահմանած քաղաքականության հիմքը կանխարգելիչ դիվանագիտությունն է։ Պարզ է, որ ավելի լավ է կանխարգելել,քան ապաքինել։ Իրոք, Սառը պատերազմի տարիներին կանխարգելված պատերազմը խաղաղության միակհնարավոր ձեւն էր։ Այսօր՝ վերջին 100 տարիների ձեռքբերումների շնորհիվ, գիտակցելով աշխարհի աճող փոխկախվածության իրողությունները՝ մենք հնարավորություն ունենք մեկ քայլ եւս անել դեպի ապագա՝ հասնելու համար խաղաղության նոր ձեւի՝ խաղաղ համագործակցության եւ ընդհանուր առաջընթացի։